
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք, 2 մարդ մահացել է

Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1401-ի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը:
Մահացել է ևս 2 քաղաքացի. կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 24 է:
Առողջացածների թիվը 29 է, փաստացի բուժվողներինը՝ 768: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 13929 քաղաքացի:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք, ապաքինվել է ևս 29 մարդ։ Արձանագրվել է մահվան 2 դեպք: Պացիենտները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Dienstag, 21. April 2020