Արցախում նոր կորոնավիրուսով վարակված երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկի մոտ հաստատված երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա։ Մյուս քաղաքացու մոտ առկա է ներծծման փուլում գտնվող ձախակողմյան թոքաբորբ, և բուժումն ընթանում է դրական դինամիկայով: Նոր կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիների մոտ խնդիրներ չկան:

?Տեղեկացնենք, որ վարակով հաստատված 6 քաղաքացիներից երկուսի մոտ երեկ անցկացվել է կրկնակի թեստավորում: Եթե այսօր էլ նրանց արդյունքները բացասական լինեն, ապա կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն բուժհաստատությունից:

ℹ️Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկի մոտ հաստատված…

Gepostet von Արցախ / Տեղեկատվական շտաբ am Freitag, 17. April 2020

Տեսանյութեր

Լրահոս