Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք. 1 մարդ մահացել է

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, առողջացել է ևս 61 մարդ։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։

Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.285677025601565/674344570068140/?type=3&theater

Տեսանյութեր

Լրահոս