Առողջապահության նախարարության նախկին գլխավոր թոքաբան, վաստակավոր բժիշկ Անդրանիկ Ոսկանյանի խոսքով՝ սովորական թոքաբորբն ու կորոնավիրուսը գրեթե միմյանցից չեն տարբերվում, եթե մարդը ցանկանում է պարզել՝պարզապես թոքաբո՞րբ է, թե՞ վարակվել է կորոնավիրուսով, անպայման պետք է կորոնավիրուսի թեստ անցնի։
Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ենթակա բուժհիմնարկների գործադիր տնօրենների ու նախարարության պատասխանատուների մասնակցությամբ:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 15 անձանցից 14-ն իրենց բավարար են զգում և միայն մեկի մոտ է առկա թոքաբորբ:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս պահին Հայաստանում կան բավարար քանակի թեստեր՝ կորոնավիրուսի թեստ անցնելու համար։
Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումների մասին. ՈՒՂԻՂ
Առողջապահության նախարարությունը վերջին օրերին թե՛ բնակչությունից և թե՛ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից պարբերաբար «ահազանգեր» է ստանում, որ հանրապետության այս կամ այն տարածքից մարդկանց են «մեկուսացնում»:
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է խուսափել մարդաշատ վայրերից կամ այն վայրերից, որտեղ հավանական է հիվանդների հետ շփումը 60 եւ ավելի տարեկան քաղաքացիներին, եթե նրանց մոտ առկա է հետեւյալ հիվանդությունները:
Քանի որ նոր կորոնավիրուսը շատ ավելի ծանր ազդեզություն է ունենում մեր տարեց և քրոնիկ առողջական խնդիրներ ունեցող հայրենակիցների վրա:
Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին:
Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ:
Մարտի 13-ի, ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է Կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել է քիչ առաջ: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն:
Ջերմություն, չոր հազ, հևոց. սրանք կորոնավիրուսի հիմնական ախտանշաններ են: Մասնագետները հորդորում են նման ախտանշանների դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել և անմիջապես կապ հաստատել տարածքային բժիշկների հետ:
Ռուսաստանցի հայտնի բժիշկ Կոմարովսկին կարծում է, որ մեզնից յուրաքանչյուրը կորոնավիրուսը չպետք է դիտարկի՝ որպես աբստրակտ, ինչ-որ չինական խնդիր, և մարդկությունը պետք է համակերպվի այն բանի հետ, որ այսօրվա դրությամբ «կորոնավիրուս» անվամբ հիվանդություն կա, և պետք է սովորել ապրել դրա հետ:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը պատասխանում է կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերյալ հաճախ տրվող հարցերին.
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով քաղաքացիներին մեկուսացնելու հարցին՝ ասաց, որ բազմիցս նշել է՝ Հայաստան ժամանող բոլոր զոնաներից հնարավոր չէ մեկուսացնել, ինչպես հնարավոր չէ որևէ այլ երկրում:
Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է
ՀՀ առողջապահության նախարարությունը մինչև օրս իրականացրել է 262 հետազոտություն, որից 4-ը եղել են դրական արդյունքով:
Արցախում կորոնավիրուսի վարակման դեպքերի կասկած անգամ չկան:
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը – ԿԱՀԿ-ն (OIE) իր պաշտոնական կայքում հրապարակել է COVID-19 կորոնավիրուսային վարակի վերաբերյալ տեղեկատվություն՝ հարցերի և պատասխանների տեսքով:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Իրանից, Հարավային Կորեայից վերադարձող քաղաքացիներին կոչ է անում 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ՝ ելնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից:
Կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հերթական անգամ «ծուղակում հայտնվելուն», երբ ֆեյսբուքյան, միջազգային արձագանքի անվան տակ հրապարակել էր հին, կորոնավիրուսի հետ որևէ կապ չունեցող տեղեկություն։
Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցում այսօր՝ մարտի 6-ին, ԱՀ կրթության, գիտության և սպորտի և առողջապահության նախարությունների համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի ուսումնական հաստատությունների պատասխանատուների մասնակցությամբ անց է կացվել խորհրդակցություն՝ նվիրված գրիպի և սուր շնչառական վարակների հետ կապված առկա իրավիճակին և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլոնին` քննարկելու ինչպես աշխարհում, այնպես էլ Չինաստանում և Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը:
Մանրամասներ՝ Գյումրիում ծեծված երեխայի առողջական վիճակի մասին։
Խորհուրդներ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման վերաբերյալ
Օրական կտարվածքով իրականացվող համաճարակաբանական դիտարկումների արդյունքները փաստում են, որ սուր շնչառական վարակներով դեպքերն ունեն նվազման միտում:
Աշխարհում կորոնավիրուսի՝ ժամանակի ու տարածության առումով, զարգացման միտումների մասին արագ ու հեշտ տեղեկատվություն կարելի է ստանալ Preventepidemics.org կայքից: Այն վիրուսի և դրա գլոբալ ազդեցության ժամանակին, ճշգրիտ և հասկանալի տեղեկատվության հիմնական աղբյուրն է:
Արցախում կորոնավիրուսի դեպքի հաստատման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Ինչո՞ւ են տեղեկատվական հոսքերն իրարամերժ իրազեկման լայնածավալ աշխատանքներով հանդերձ, արդյոք Իրանից հատուկ չվերթով ինքնաթիռի ժամանումը կազմակերպվեց հատուկ ընթացակարգով և ինչո՞ւ է առաջացել դիմակների սղության խնդիրը։
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ` քննարկելու մեր երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: