Չինաստանի Հունան նահանգի Չժանցզյա քաղաքի բնակչուհին ժամանակավորապես կորցրել է աջ աչքի տեսողությունը՝ չափազանց երկար նայելով բջջային հեռախոսի էկրանին։ Այս մասին հայտնում է MS News-ը։
Եթե ուսապարկի քաշը գերազանցում է թույլատրելին, երեխայի մոտ առաջանում են ողնաշարի թեքություններով և շեղումներ, ուժեղանում է կրծքային կիֆոզը (ողնաշարի վերին մասի թեքություն, որը հանգեցնում է կռանալու և ծռվելու) «Իզվեստիային» ասել է մանկաբույժ Տատյանա Կաշկինան։
Դիետոլոգների կարծիքով՝ խաղողի օգտագործումը կօգնի պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը, ինչպես նաև բարելավել մարդու ճանաչողական կարողությունները։ Նրանք անվանել են հատապտուղների ութ քիչ հայտնի բուժիչ հատկություններ Eat This, Not That հրատարակության համար:
Դիետոլոգ Թիվի Մարութապպուն թվարկել է վիտամինային հավելումներ և մթերքներ, որոնք պետք է ներառել սննդակարգում՝ փայլուն, երիտասարդ մաշկ ունենալու համար: Նրա խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Ս.-ն, աշխատելով «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում` որպես Սպիտակի տարածաշրջանի պատասխանատու մանկաբույժ, իմունականխարգելման կաբինետի պատասխանատու բժիշկ, կատարելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ և այդկերպ հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք:
Սննդաբան Նատալյա Զուբարևան պատմել է ավանդական նախաճաշերի մասին ու նշել, թե որ երկրում կարելի է այն համարել ամենաօգտակարը։ Այս մասին նա խոսել է Газета.Ru-ին տված հարցազրույցում։
Կորոնավիրուսային վարակով հիվանդացությունը վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանում աճել է գրեթե 20 %-ով․ աճ է գրանցվել 46 տարածաշրջաններում: Այս մասին հայտնել են նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից։
Անտերություն է ոչ միայն անվտանգային, այլ երկրի կայունությունը խաթարված է նաև առողջապահական բնագավառում: Հիվանդությունը, որն էլիմինացված էր Հայաստանում երկար տարիներ և արդարացիորեն համարում էինք, որ կարմրուկն այլևս հաղթահարված է, այսօրվա «հմուտ կառավարիչներն» արդեն կարողացել են դեպքերի թիվը հասցնել 408-ի:
Հիպերտոնիայով և հիպոթենզիայով հիվանդները ամռանը շատ դժվար ժամանակ են ունենում, քանի որ բարձր ջերմաստիճանը մեծ սթրես է առաջացնում սրտանոթային համակարգի վրա։ Այս մասին Газета.Ru-ին տված հարցազրույցում պատմել է սրտաբան Տատյանա Օյունարովան։
Ողնաշարային խնդիրները բազմազան են, իսկ վերջին շրջանում ժամանակների և տեխնոլոգիաների մուտքի հետ մեկտեղ մեր կյանք են մտել մի շարք նոր խնդիրներ:
Վարակվածներից 287-ը երեխաներ են, 121-ը` մեծահասակներ։
Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուել Ժբոգարի ուղեկցությամբ նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, նախաձեռնություններին և հայ երեխաների համար նախատեսված ծրագրին:
Մաստակ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել դրա բաղադրությանը՝ բացասական հետևանքներից խուսափելու համար։ Այսպիսով, մաստակի օգտագործումը շաքարով կարող է առաջացնել կարիես և ատամի քայքայում։ Ատամնաբույժ-թերապևտ Լյուդմիլա Շեմյակինան «Իզվեստիային» պատմել է այլ հնարավոր հետևանքների մասին։
Բժիշկը նշել է, որ շատերը սխալմամբ գարեջուրն անվտանգ են համարում և խմում առանց սահմանափակումների։ Արդյունքում, ասում է Ումնովը, որոշ մարդկանց մոտ 30 տարեկանում ըմպելիքից կայուն հոգեբանական և ֆիզիկական կախվածություն է առաջանում, ինչպես նաև առողջական խնդիրներ։ Մասնագետն ընդգծել է, որ ալկոհոլի նույնիսկ չափավոր չափաբաժինները վնասում են օրգանիզմին։
Սրտանոթային հիվանդություններն առաջատար տեղ են զբաղեցնում մարդկանց վաղաժամ մահվան պատճառների մեջ ամբողջ աշխարհում, ասել է ատամնաբույժ Իգոր Զոլոտնիցկին։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա խոսել է նաեւ սրտի եւ ատամների առողջության ոչ ակնհայտ կապի մասին։
Գիշերային անհարմար հագուստը կարող է խանգարել քնին, ասել է հոգեբան Ալեքսանդր Կորիձեն։ Նա Lenta.ru-ին տված հարցազրույցում բացահայտել է վատ քնի ոչ ակնհայտ պատճառը։
Գաստրոէնտերոլոգ Սոֆիա Քարդաշովան թվարկել է հանգստավայրում աղիքային վարակներից պաշտպանվելու ուղիները։
Կոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ քաշ կորցնելը կարող է բարելավել աղիքային բակտերիաների վիճակը, որոնք ազդում են մարդու գեների, այդ թվում՝ առողջ նյութափոխանակության համար պատասխանատու գեների վրա: Հետազոտությունը հրապարակված է Nutrients ամսագրում:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Արցախում գործող բուժհաստատությունները Արցախի հանցավոր շրջափակման ողջ ընթացքում և հիմա բավականին մեծ աշխատանք են կատարել և շարունակում են կատարել մեր ժողովրդին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Այդ աշխատանքը հատկապես բարդ ու ծանր է, երբ չկան պատշաճ բուժօգնության համար անհրաժեշտ պայմաններն ու պարագաները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 20-ն աշխարհում ավելի քան 1,47 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է 2059 մարդ։ Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը։
Սուրեյի համալսարանի հոգեբանները պարզել են, որ ընտանիքի անդամներն ու ընկերները հաճախ գիտակցաբար կամ անգիտակցաբար խանգարում են սիրելիին նիհարել: Հետազոտության անսպասելի արդյունքները հրապարակված են Current Obesity Reports ամսագրում։
Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Յուրաքանչյուր բնակարան ունի «կեղտոտ տարածքներ», որոնք կարող են վտանգավոր բակտերիաների ու հիվանդությունների աղբյուր դառնալ, ասել է մաշկավեներոլոգ Սվետլանա Յակովլևան։ «Երեկոյան Մոսկվային» տված հարցազրույցում նա թվարկել է բնակարանի առողջությանը սպառնացող անկյունները:
Ըստ Կրուգլովայի՝ գայթակղիչներից մեկը սուրճի ըմպելիքներում հակաօքսիդանտների պարունակությունն է՝ կաթի ավելացումով։ Սուրճն ինքնին հարուստ է այս նյութերով, սակայն կաթն իբր նվազագույնի է հասցնում դրանց ազդեցությունը։
Վերքը սպիրտով մշակելու ավանդական մեթոդով մաշկը կոշտանում է և հետաձգվում է ապաքինումը, զգուշացրել է վիրաբույժ Դարիա Շայմովան։ Բժիշկը Lenta.ru-ին տված հարցազրույցում գնահատել է վերքերի մշակման ժողովրդական մեթոդի վտանգը։
Կոսմետոլոգ, տրիկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Անաստասիա Կուրսկայան ներկայացրել է ծովում մազերի որակը պահպանելու ուղիները։
Հետազոտողներն ուսումնասիրել են 2014-ից 2018 թվականներին 17 տարեկան միջին տարիքի ավելի քան 2000 ուսանողների տվյալները: Մասնակիցների շրջանում ամենահաճախ գրանցված ախտանիշը բրոնխիտի դրսևորումն է եղել: Նրանք երեք ամիս անընդմեջ ունեցել են ամենօրյա հազ:
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի բնակչուհին 1:1 դիետայի շնորհիվ կորցրել է իր քաշի կեսը և փոխել իր կյանքը։ Այս մասին հայտնում է 7 News-ը։
Ամերիկյան Merck Corporation-ի MSD դեղագործական ընկերությունը կդադարեցնի հեպատիտ C-ի դեմ դեղամիջոցի՝ Zepatier-ի մատակարարումը Ռուսաստանին։
Արցախի Ասկերան քաղաքում 20 օրական երեխային լորձաթաղանթի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ոստիկանության շաբաթվա տեղեկագրից: