
3 միֆ, որոնք խանգարում են նիհարել

Սննդաբան Սոֆյա Ելիաշևիչը հերքել է երեք հայտնի առասպել, որոնք խանգարում են ավելորդ քաշ ունեցողներին նիհարել։ Մասնագետին մեջբերում է KP.RU-ն։
Ելիաշևիչի խոսքով՝ առաջին առասպելն է այն համոզմունքը, որ միայն որովայնի վրա տեղակայված ներքին ճարպը վնասակար է առողջությանը, իսկ ենթամաշկային ճարպը ենթադրաբար անվտանգ է: Իրականում, ըստ սննդաբանի, ճարպերի հավասարաչափ բաշխումը նույնպես լուրջ հետևանքներ է ունենում՝ մեծանում է քնի ապնոէի, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի և ինսուլտի զարգացման ռիսկը։
Մեկ այլ սխալ պատկերացում Ելիաշևիչը համարում է այն պնդումը, որ մարդու քաշը կախված է նրա ոսկորների քաշից։ Բժիշկը բացատրել է, որ ոսկրերի խտությունը կարող է աճել միայն այն մարզիկների մոտ, ովքեր շատ են մարզվում։ Սակայն շատ դեպքերում քաշի ավելացումը պայմանավորված է ճարպերի կուտակմամբ, այլ ոչ թե ծանր ոսկորներով, ըստ shantnews-ի՝ համոզված է նա։
Ելիաշևիչը նաև ցրել է այն առասպելը, որը կապված էր այն համոզմունքի հետ, թե ավելորդ քաշը կուտակվում է դանդաղ նյութափոխանակության պատճառով։ Մասնագետն ընդգծել է, որ դա իսկապես հնարավոր է, բայց գործնականում դա տեղի է ունենում բավականին հազվադեպ և սովորաբար կապված է հորմոնալ անհավասարակշռության հետ։ Շատ դեպքերում, կարծում է դիետոլոգը, ավելորդ կիլոգրամներ առաջանում են ֆիզիկական ակտիվության բացակայության պատճառով։