Բաժիններ՝

Բժիշկը` հացի և երշիկեղենի թաքնված վտանգի մասին

Թերապևտ, սրտաբան Էթերի Կոլեսնիկը խոսել է մի քանի հայտնի մթերքների մասին, որոնք պարունակում են մեծ քանակությամբ թաքնված աղ։ Բժիշկը այս ցանկում ներառել է երշիկեղենն ու պանիրը։ Այս վտանգի մասին նա զգուշացրել է «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում։

Աղի չափից ավելի օգտագործումը, բժիշկի խոսքով, բարձրացնում է արյան ճնշումը և հրահրում սրտանոթային հիվանդությունների զարգացում։

Նա հիշեցրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ չափահաս մարդն օրական օգտագործում է միջինը 11 գրամ աղ, ինչը երկու անգամ գերազանցում է առաջարկված քանակությունը (օրական հինգ գրամից պակաս): Միևնույն ժամանակ, մոտավորապես չորսից հինգ տոկոսը կամ 0,5 գրամ աղը բնականաբար առկա է պարենային մթերքներում՝ թարմ բանջարեղենում և մրգերում, մսի, կաթնամթերքի և ֆերմենտացված կաթնամթերքի, ձվի, ձկան, սնկերի մեջ, հավելել է նա: Եվս 13-15 տոկոսը կամ 1,4 գրամ աղը ստացվում է ճաշ պատրաստելու կամ սեղանի շուրջ «ավելացրած աղից», ըստ shantnews-ի՝ նշել է մասնագետը։

Մարդու կողմից օգտագործվող աղի 80 տոկոսը (7,6 գրամ) կազմում է, այսպես կոչված, «թաքնված» աղը, որը, ըստ բժիշկի, առկա է վերամշակված մթերքներում՝ հաց, թխվածքաբլիթներ, մսի կամ ձկան պահածոներ, բանջարեղենային պատրաստուկներ, պանիր, երշիկեղեն, չիպսեր: Կոլեսնիկը նշել է, որ մեկ թթու վարունգը պարունակում է երեք գրամ աղ, 100 գրամ պանրում՝ մինչև 3,5 գրամ աղ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս