
Բժիշկը ոմանց հորդորել է լոբի օգտագործել զգուշությամբ

Լոբով կերակրատեսակների կանոնավոր օգտագործումը դանդաղեցնում է ծերացումը, ասել է սննդաբան Միխայիլ Գինսբուրգը։ Միաժամանակ «Վեչերնայա Մոսկվայի» հետ զրույցում նա որոշ խմբի մարդկանց հորդորել է զգուշությամբ օգտագործել այս մթերքը։
Նրա խոսքով, ծերացման գործընթացը կանխում են լոբիում պարունակվող ֆլավոնոիդները, ցինկը, մագնեզիումը, սելենը, B խմբի վիտամինները, բացի այդ, նա հիշեցրել է, որ լոբին շատ սննդարար է՝ պատկանում է հատիկաընդեղենի ընտանիքին և պարունակում մեծ քանակությամբ սպիտակուցներ և սննդային մանրաթելեր:
Նա հավելել է, որ լոբի խորհուրդ չի տրվում հաճախակի օգտագործել սննդային անհանդուրժողականություն ունեցող մարդկանց, օրինակ՝ նրանց, ովքեր ստամոքս-աղիքային անհանգստություն են զգում դրա պատճառով, գազեր կամ փքվածություն են ունենում:
«Եթե դուք ունեք պեպտիկ խոց և երիկամների ծանր անբավարարություն, ձեզ ևս խորհուրդ չի տրվում հաճախակի լոբի ուտել»,- ըստ shantnews-ի՝ զգուշացրել է Գինսբուրգը: