
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 25-ի դրությամբ 200 է

Հայաստանում 2024 թվականի մարտի 25-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 200 է:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 200 դեպքերից 123-ն արձանագրվել է երեխաների, 77-ը՝ մեծահասակների մոտ: 18 քաղաքացի հոսպիտալացված է:
Ըստ նախարարության տվյալների՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: