Երևանում մեկնարկել է «Եվրակովկասյան սրտաբանական գիտաժողով-2023»-ը, որի ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
Բակալավրի կրթական ծրագրի ներդրումը բուժքույրերի համար բարձրագույն կրթության հնարավորության ստեղծման առաջին ու կարևոր քայլն է:
Մասնագետները վերլուծել են 1226 հետազոտություն։ Ընդհանուր առմամբ գնահատվել են ավելի քան 1 մլն մեծահասակների տվյալներ, որոնցից 150 հազարը տառապել են անքնությունից։ Հիվանդների մեծ մասը (96%) սրտի կաթվածի պատմություն չի ունեցել: Հետազոտության ընթացքում սրտի կաթվածներ են եղել անքնությունից տառապող 2,4 հազար մարդու և անքնությունից չտառապող 12 հազար մարդու մոտ:
Թեև ինտելեկտի բարձրացման համար «կախարդական հաբ» չկա, կան մթերքներ, որոնք կարող են մեծացնել կենտրոնացումը և ամրացնել կարճաժամկետ հիշողությունը: Դրանցից են, օրինակ, ընկույզը, թեյն ու սուրճը, ինչպես նաև նախաճաշի համար՝ շիլան: Նաև ուղեղի բնականոն գործունեության համար կարևոր են նյութերը, որոնք կարող են բարելավել արյան շրջանառությունը և կանխել արյան անոթների պատերին խոլեստերինի առաջացումը:
Մայիսի 8-ի դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի:
Չինաստանի Հանչժոու քաղաքում հետազոտական թիմը պարզել է, որ տապակած մթերքների՝ հատկապես կարտոֆիլի ֆրիի հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել անհանգստություն և դեպրեսիա հատկապես երիտասարդների շրջանում, հատնում է CNN -ը:
Պլաստիկ սպասքը կարող է վտանգավոր լինել, եթե դրա մեջ տաք խորոված է դրված։ Այս մասին հայտարարել է թերապևտ Մարգարիտա Պոժարովան։
Վահանաձև գեղձի բարորակ հանգույցները բուժման կարիք չունեն, դրանք ենթական են ուղղակի հսկողության:
Կա դեղերի ցանկ, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր զբոսաշրջիկի առաջին օգնության պայուսակում, ՌԻԱ Նովոստիին ասել է Ֆարմացիայի ինստիտուտի Ֆարմակոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Չուբարևը։
«Բժիշկ ջան, կարո՞ղ ես այնպես անել, որ քնեմ»,- այս հարցով քաղցկեղ ունեցող մարդիկ հաճախ են դիմում մասնագետներին՝ ասում է ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի ղեկավարը։ «Ցավը տհաճ զգայական և հուզական փորձառություն է, որը կապված է կամ նմանվում է հյուսվածքների իրական կամ հավանական վնասմանը: Ցավը միշտ անձնական փորձ է, որի […]
Մասնագետը խորհուրդ է տվել սննդակարգում ավելի շատ սպիտակուցներ ներառել՝ չվերացող ճարպային շերտը այրելու համար։ Նրա խոսքով՝ նիհարելու համար պետք է նախաճաշին հավկիթ ուտել, նաև վարսակի ալյուր՝ հատապտուղներով։ Խորհուրդ է տրվում նաև շատ միրգ օգտագործել։
Մասնագետը պարզաբանել է նաև, որ վերամշակված և տապակած մթերքները, մասնավորապես՝ քաղցրավենիքները, թխվածքաբլիթները, գազավորված ըմպելիքները և մրգահյութերը, բարձրացնում են լյարդում յուղայնությունը։
Բժիշկ և հեռուստահաղորդավար Սերգեյ Ագապկինը «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում խորհուրդ է տվել սթրեսի դեմ պայքարի անսովոր միջոց։ Մասնագետը խորհուրդ է տվել նրանց, ովքեր ցանկանում են հաղթահարել անհանգստությունը, նամակագրվել իրենք իրենց հետ։
Տաքացրած հավկիթը, բրինձը, կարտոֆիլը և սպանախը կարող են հանգեցնել սննդային լուրջ թունավորումների, նյարդային համակարգի ախտահարման և նույնիսկ քաղցկեղի: Ավստրալացի սննդաբան Քիմ Լինդսին Daily Mail-ին տված հարցազրույցում խոսել է որոշ մթերքների մահացու վտանգի մասին։
Չորս շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է վարակման 2 779 198 դեպք և 17 459 մահ։
Այս գործընթացների արդյունքում անհանգստության ընդհանուր մակարդակը նվազում է, իսկ քունը բարելավվում է, բացատրել է Չերկասովան։
Հայաստանում առողջապահական համակարգը չի նպաստում առողջանալուն: Պոլիկլինիկանները հետևողական աշխատանք չեն իրականացնում, բժշկական հաստատություններն իրենց բիզնես շահերն են առաջ տանում: Հայաստանում քաղաքացին հույսը կարող է դնել քիչ թվով պրոֆեսիոնալ բժիշկների մարդկային և մասնագիտական հետևողական աշխատանքի վրա:
Հեշտ մարսվող ածխաջրեր պարունակող մթերքները կարող են հանգեցնել մարմնում համակարգային քրոնիկական բորբոքման: Այս մասին հայտարարել է Atlas կլինիկաների գիտական խորհրդի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու, նյարդաէնդոկրինոլոգ Յուրի Պոտեշկինը։
Առողջ անհատների մոտ աղիների և մարսողական այլ օրգանների անատոմիան կարող է մեծապես տարբերվել: Այս մասին հայտնում է Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանը։
Համագործակցության մանրամասները քննարկվել են Անահիտ Ավանեսյանի և Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հանդիպմանը:
ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի գիտնականները պարզել են, որ սննդակարգում շատ վերամշակված միսը մեծացնում է շաքարախտի զարգացման ռիսկը: Նրանց ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Nature ամսագրում, գրավել է People-ի ուշադրությունը:
Ֆարինգիտ, լարինգիտ. խնդիրներ, որոնց շատերն են բախվում, բայց, ցավոք, քչերն են տարբերում հիվանդությունները:
Ընդգծվել է վարակիչ հիվանդությունների, դրանց կանխարգելման ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Բուդու առողջության կառավարման առցանց ծառայության դիետոլոգ Նատալյա Գրիդինան կոչ է արել մարդկանց քնելուց առաջ նախապատվությունը տալ բանջարեղենից և մրգերից ստացված ածխաջրերին: Երեկոյան սննդակարգում կարելի է ներառել նաեւ կաթնաշոռ ու հացահատիկ։ Մասնագետը պարզաբանել է, որ դրանք պարունակում են տրիպտոֆան՝ ամինաթթու, որը պատասխանատու է մելատոնինի արտադրության համար։
Երեխաների քնի խանգարման հիմնական պատճառներից մեկը ննջասենյակի օդի որակն է, ասում է մանկական նյարդաբան Եվգենյա Գոնչարովան։ Այլ գործոններ, որոնք ազդում են քնի վրա, նա թվարկել է Life-ին տված հարցազրույցում:
Բակտերիալ տոքսիններ պարունակող անորակ միս ուտելը հանգեցնում է սննդային թունավորման։ Այս մասին Газета.Ru-ին ասել է «Մեդիցինա» ԲԲԸ-ի գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Ներոնովը:
Գարնանային կատարը սեզոնային ալերգիկ հիվանդություն է և շատ է տարածված արևոտ երկրներում, որովհետև հիմնական դրդիչ գործոնն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն են: Հիվանդությունը հիմնականում ախտահարում է երեխաներին՝ մանկապատանեկան հասակի, և ունի շատ ծանր ընթացք որոշ երեխաների մոտ: Արտահայտվում է աչքերի սաստիկ քորով, կարմրությամբ, կոպերի թեթևակի այտուցով, և ակնաճեղքից հաճախ լինում է սպիտակավուն լորձային արտադրություն: Բուժում չստանալու պարագայում հիվանդությունը կարող է բարդանալ անգամ եղջերաթաղանթի խոցի առաջացմամբ:
Սննդաբան Իրինա Պիսարևան թվարկել է այն մարդկանց կատեգորիաները, ովքեր չպետք է միս ուտեն։
Հետազոտությունները հայտնաբերել են հակաբորբոքային միկրոբների քանակի ավելացում այն մարդկանց կղանքում, ովքեր ամեն օր շատ սուրճ են խմում: Նոր աշխատանքում գիտնականներն ավելի մանրամասն ուսումնասիրել են այդ փոփոխությունները: Սուրճի և կոֆեինի ընդունումը գնահատվել է հարցաթերթիկների միջոցով, իսկ սննդակարգի որակը գնահատվել է՝ օգտագործելով 2015 թվականի Առողջ սնվելու ինդեքսը (ԲՈՒՀ): Միջին կոֆեինի ընդունումը ցածր և բարձր կոֆեին օգտագործող մարդկանց մոտ կազմել է համապատասխանաբար 39 մգ և 139 մգ:
Եթե ուռուցքաբանական հիվանդությունը ախտորոշվում է երիտասարդ տարիքում, ապա հաճախ այն արդեն գտնվում է ավելի ուշ փուլերում, որոնք ավելի դժվար է բուժվում։ ՍՄ-Կլինիկայի գլխավոր ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սերյակովը «Իզվեստիային» ասել է, թե ինչու է դա տեղի ունենում ։