Շուրջ 900 անուն դեղեր չեն ներառվելու էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկում

Կան շուրջ 900 անուն դեղեր, որոնք երբևիցե չեն ներառվելու էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկում։

Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում էլեկտրոնային դեղատոմսերի խնդիրների և առավելությունների վերաբերյալ քննարկմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը՝ մանրամասնելով, որ դրանց թվում կլինեն ցավազրկող, ջերմություն իջեցնող, ինչպես նաև բոլոր այն հակավիրուսային դեղերը, որոնք դեղատոմս չեն պահանջում։

«Մեր բնակչության մեջ խուճապ էր առաջացել․ արդեն մարդիկ հարցնում էին, թե պարզագույն դեղերն էլ ե՞ն դեղատոմսով։ Ուզում եմ նորից նշել, որ այս փոփոխությունը վերաբերում է համակարգային ազդեցության հակաբիոտիկներին, այսինքն՝ քսուքներ, ակնակաթիլներ, դրանք չեն մտնում չեն կարգավորվում այս օրենսդրության շրջանակներում»,-հավելեց Հարությունյանը։

Հայաստանում մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը իրականացվում է էլեկտրոնային դեղատոմսով: Համաձայ նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում: Փոփոխությունը սահմանվել է բոլոր բուժառուների համար:

Տեսանյութեր

Լրահոս