Բաժիններ՝

Հայտնաբերվել է մեթոդ, որը 82%-ով նվազեցնում է մահացու ելքի ռիսկը սրտի անբավարարության դեպքում

COVID-19-ի դեմ պատվաստումը կապված է վարակվելու, սրտի անբավարարության պատճառով հոսպիտալացման կամ որևէ պատճառով մահվան ավելի ցածր հավանականության հետ։ Այս մասին հայտնում է Սրտաբանության եվրոպական միությունը (ESC)։

Գիտնականները վերլուծել են սրտի անբավարարությամբ տառապող 147 հազար հիվանդների մասին տեղեկություն։ Նրանցից կեսը պատվաստված է եղել (ստացել է պատվաստանյութի առնվազն երկու չափաբաժին), իսկ կեսը չի պատվաստվել (ստացել է պատվաստանյութի մեկ չափաբաժինը կամ ընդհանրապես չի պատվաստվել):

Դիտարկման միջին ժամկետը վեց ամիս էր։ Պատվաստումը կրճատել է մահացության ռիսկը 82%-ով սրտի անբավարարության պատճառով, հոսպիտալացման ռիսկը՝ 47%-ով, իսկ COVID-19-ով վարակվելու ռիսկը՝ 13%-ով:

Պատվաստվածների մոտ նաև ինսուլտներ և սրտի կաթվածներ ավելի հազվադեպ են եղել։

Կարդացեք նաև

«Սա COVID-19-ի դեմ պատվաստանյութի արդյունավետության առաջին վերլուծությունն էր սրտի անբավարարությամբ հիվանդների մեծ բնակչության շրջանում և առաջինը, որը ցույց տվեց պատվաստման հստակ օգուտը։ Հետազոտությունները համոզիչ ապացույցներ են տվել սրտային անբավարարությամբ մարդկանց պատվաստման օգտին:

Այնուամենայնիվ, այս տվյալները կարող են կիրառելի լինել ոչ բոլոր սրտային անբավարարությամբ հիվանդների համար, և պատվաստման ռիսկերը պետք է հաշվի առնել անկայուն պայմաններ ունեցող մարդկանց մոտ»,- նշել են հեղինակները։

Տեսանյութեր

Լրահոս