Օդի ախտահանման նոր տեխնոլոգիան կարող է աշխարհը պաշտպանել նոր համաճարակից

Օդի ախտահանման նոր տեխնոլոգիան կարող է կանխել հերթական համաճարակը. այս մասին հայտնում է Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական միությունը (ESCMID):

Ուլտրամանուշակագույն լույսի հակաբակտերիալ և հակավիրուսային ակտիվությունը հայտնի է 1940-ական թվականներից։ Այն լայնորեն կիրառվում է հիվանդանոցներում, սակայն ախտահանումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ սենյակում մարդ չկա. ուլտրամանուշակագույն ճառագայթումը վտանգավոր է աչքերի և մաշկի համար։

Սենյակների ախտահանման նոր մոտեցումը կոչվում է «FAR UV-C»: Գիտնականներն առաջարկել են օգտագործել 222 նմ ալիքի երկարությամբ ճառագայթում (սովորաբար օգտագործվում է 254 նմ ալիքի երկարությամբ լույս)։ Այս ճառագայթումը չի վնասում մաշկը, աչքերը կամ հյուսվածքները:

Հետազոտությունները ցույց են տվել, որ FAR UV-C-ն կարող է արագ և արդյունավետ կերպով ապաակտիվացնել գրիպի վիրուսները, SARS-COV-2-ը և սպանել բակտերիաները:

Իրական սենյակում լրացուցիչ թեստերը ցույց են տվել, որ FAR UV-C-ն նվազեցրել է օդում վիրուսային մասնիկների քանակը ավելի քան 99%-ով։ Սա նշանակում է, որ նոր տեխնոլոգիան շատ ավելի արդյունավետ է, քան սովորական օդի զտման և օդափոխության համակարգերը:

Տեսանյութեր

Լրահոս