Գաստրոէնտերոլոգը նշել է, թե ում չի կարելի հում բանջարեղեն ուտել

Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում, Gazeta.ru-ին ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենյա Մելնիկովան։

Նա նշել է, որ բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ:

«Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը (ԳԷՌՀ), քրոնիկական գաստրիտը, ստամոքսի խոցը, տասներկումատնյա աղիքի խոցը հում բանջարեղենի օգտագործման հակացուցումներ են, հատկապես չի կարելի օգտագործել ընդգծված համային հատկանիշներով բանջարեղեն՝ լոլիկ, սոխ, սխտոր, կարմիր պղպեղ։ Լորձաթաղանթի նկատմամբ ագրեսիվ աղաթթվի արտազատման ավելացման և ստամոքսի բարձր ճնշման, կերակրափողի ստորին սֆինտերի թուլացման պատճառով դրանց օգտագործումը կարող է հանգեցնել երկարատև, ցավոտ այրոցի»,- ըստ shantnews-ի՝ զգուշացրել է բժիշկը։

Նրա խոսքով՝ խրոնիկական խոլեցիստիտով, լեղապարկի և լեղուղիների դիսկինեզիայով շատ հիվանդներ նախընտրում են հում բանջարեղենը, սակայն նման «ցածր յուղայնությամբ» սննդակարգը հանգեցնում է լեղապարկի ճիշտ կծկումների խաթարմանը, մաղձը դառնում է ավելի խիտ և հաստ։ Հետևանքը լեղու լճացումն է, քարերի առաջացումը, լյարդային համակարգի հիվանդությունների սրումը։

Կարդացեք նաև

«Հում բանջարեղենի մի մասը, գրգռելով աղիների պատերը, հանգեցնում է նրա կծկման, շարժունակության բարձրացման և խմորման: Իհարկե, սա նորմալ ռեակցիա է։ Բայց եթե աղիներում խնդիրներ կան՝ կապված բորբոքման, գրգռվածության, մանրէների ավելցուկ աճի, շարժունակության խախտման հետ, ապա խմորումն ավելի ուժեղ է տեղի ունենում, ավելի շատ գազեր են առաջանում, ավելի նյարդայնացնող նյութեր են առաջանում, սկսում է ցավել, ուռչել, կղանքը խանգարվում է»,- ավելացրել է Մելնիկովան:

Ուստի, ըստ նրա, խոցային կոլիտի, հաստ աղիքի դիվերտիկուլյար հիվանդության, սուր աղիքային վարակների և գրգռված աղիքի համախտանիշի դեպքում խորհուրդ է տրվում ուտել բացառապես ջերմային մշակմամբ բանջարեղեն։

Տեսանյութեր

Լրահոս