Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ ձեռք բերված դեղերի 77 տոկոսը
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ոչնչացնել կորոնավիրուսի դեմ նախկինում ձեռք բերված դեղամիջոցների մոտ 77 տոկոսը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 300 միլիարդ իեն (մոտ 1,93 միլիարդ դոլար)։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Կիոդո» գործակալությանը։
Կորոնավիրուսի համավարակի սկսվելուց հետո Ճապոնիայի կառավարությունը դեղահաբերի տեսքով դեղամիջոցներ է ձեռք բերել տարբեր արտադրողներից ՝ 5,6 միլիոն մարդու համար: Մինչ այժմ չօգտագործված դեղեր են մնացել մոտ 4,3 միլիոն մարդու համար։
Ըստ աղբյուրի՝ բոլոր չօգտագործված դեղերը կոչնչացվեն պիտանելիության ժամկետի ավարտին: