Բնական միջոցներ՝ ատամները սպիտակեցնելու համար
Takposto.cc կայքը մի քանի միջոց է ներկայացրել, որոնք թույլ են տալիս սպիտակեցնել ատամները:
1. Չոր կաթ: Չոր կաթը կարող է ատամները սպիտակեցնել ոչ միայն միայնակ, այլև ատամի մածուկի հետ միասին: Կաթի մեջ պարունակվող կալցիումն ամրացնում է ատամներն ու լնդերը:
2. Ելակ: Ելակի հյութը սպիտակեցնում է ատամները և թարմացնում շնչառությունը:
3. Բուսական յուղ: Ձիթապտղի, կոկոսի յուղերն արդյունավետ կերպով մաքրում են ատամները: Մի փոքի յուղ պահեք բերանում և լեզվով մաքրեք ատամները:
4. Սոդա և կիտրոնի հյութ: Սոդայի և կիտրոնի հյութը մաքրում է ատամները: Խառնուրդն առաջին անգամ օգտագործելուց հետո արդեն կարող եք տեսնել արդյունքը:
Այս միջոցներն օգտագործելով՝ կարող եք զգալիորեն սպիտակեցնել ձեր ատամները՝ հրաժարվելով արհեստական միջոցներից:
Թարգմանությունը 168.am-ի