
Ինչու որոշ մարդիկ չեն հիշում երազները

Մարդկանց 68%- ը հավատում է, որ երազները կարող են կանխորոշել ապագան, սակայն կան մարդիկ, ովքեր չեն էլ հիշում իրենց երազները:
Բոլորն են երազներ տեսնում: Եթե երազները չեք հիշում` մեղավորը ձեր ուղեղն է, մասնավորապես՝ տեմպորոպարիետալ հատվածը, որն օգնում է վերամշակել ինֆորմացիան: Գիտնականները հայտնաբերել են, որ այս հատվածը զգալի ակտիվ է այն մարդկանց մոտ, ովքեր լավ են հիշում իրենց երազները և հենց այս ակտիվության շնորհիվ է երազը կոդավորվում հիշողության մեջ:
Երազները վատ հիշող մարդիկ նաև ավելի քիչ են կենտրոնացած արտաքին ազդակների վրա, քան լավ հիշողները:
Պարզվել է՝ երազները հիշող մարդիկ նաև հաճախ են արթնանում գիշերվա ընթացքում հնարավոր է այն պատճառով, որ նրանց ուղեղն ավելի զգայուն է ձայնային ազդակների հանդեպ ինչպես արթուն , այնպես էլ քնած վիճակում:
Ըստ Լլիոնի համալսարանի գտնականներից մեկի , ավելի հավանական է, որ մարդը կհիշի երազը եթե երազից անմիջապես հետո արթնանա: Պատճառն այն է, որ արթուն ուղեղը կարող է վերամշակել նոր ինֆորմացիան (քնած ուղեղը չի կարող) և պահպանել երազի մասին հիշողությունը:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը` Blog.zocdoc կայքի