Ազատվեք դեմքի վրայի սև կետերից միայն երկու բաղադրիչի միջոցով

Դեմքի վրայի սև կետերից ազատվելու ամենաարդյունավետ միջոցները կիտրոնի հյութն ու ձվի սպիտակուցն են:

Գեղեցիկ և առողջ մաշկի լավագույն ընկերներն են խոնավեցնող և սնուցող խնամքի միջոցները: healthyfoodteam.com-ը գրում է՝ եթե ցանկանում եք ազատվել սև կետերից, ձեզ ենք առաջարկում առաջատար խնամքի միջոցներից մեկը:

Բաղադրություն

  • 1 ձվի սպիտակուց
  • 1 թ/գ կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

Ձվի սպիտակուցը հարեք այնքան, մինչև փափուկ զանգված ստանաք, այնուհետև վրան ավելացրեք կիտրոնի հյութը: Լվացեք ձեր դեմքը տաք ջրով, ստացված զանգվածը տարածեք դեմքին՝ բացառությամբ աչքերի հատվածի: Թողեք դիմակը մնա 20-25 րոպե: Այնուհետև տրորելով մաքրեք այն դեմքից, որից հետո քսեք ձեր սովորական քսուքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս