Ահա թե որտեղից են հայտնվում ավելորդ կիլոգրամները
Ավելորդ քաշի խնդիրներն ի հայտ են գալիս ոչ միայն անառողջ սննդակարգի արդյունքում, այլև՝ հորմոնային անհավասարակշռության: Եթե պայքարում եք ավելորդ քաշի դեմ և որևէ արդյունքի չեք հասնում, ապա, ամենայն հավանականությամբ, պատճառը հորմոնային խախտումներն են:
Մարդու հորմոնային համակարգը շատ նուրբ մեխանիզմ է: Անգամ ամենաաննկատ փոփոխությունը կարող է հանգեցնել բավականին լուրջ խնդիրների: Այդ պատճառով դրանից խուսափելու համար պետք է հետևել հորմոններին՝ բժշկի հսկողության տակ:
1. 17 բետա էստրադիոլ (Е2)- Այս հորմոնն էստրոգենն է, որը պատասխանում է օրգանիզմում նյութափոխանակության կարգավորման, էներգիայի բարձր մակարդակի և լավ տրամադրության համար: Էստրադիոլի պակասը կարող է կանանց մոտ ցիկլի խախտման և ավելորդ քաշի կուտակման պատճառ դառնալ:
2. Պրոգեստերոն- Պրոգեստերոնի քանակի բարձրացումը նկատվում է հղի կանանց մոտ: Պրոգեստերոնը նպաստում է կերակրող մայրերի մոտ ախորժակի բարձրացմանը, պատասխանատվություն է կրում կրծքի կաթի արտազատման համար: Պրոգեստերոնը կարող է բարձր լինել նաև ոչ հղի կանանց մոտ՝ հանգեցնելով գիրացման:
3. Տեստոստերոն- Տեստոստերոնի նվազեցումը տարիքի հետ հանգեցնում է քաշի կուտակման: Այս տեսակի հորմոնի քանակությունը կանանց մոտ այնքան էլ շատ չէ, իսկ այն խթանում է մկանների աճն և ճարպերի այրումը:
4. Թիրեոիդային հորմոններ- Т3 и Т4 հորմոններն են, որոնք արտազատվում են վահանաձև գեղձի կողմից և պատասխանատու են բջիջներում էներգիայի արտազատման ակտիվ գործընթացների համար: Մարդու նյութափոխանակությունը կախված է արյան մեջ այս հորմոնի քանակությունից, դրա անբավարար քանակության և վահանաձև գեղձի ֆունկցիայի խախտման դեպքում քաշի ձեռքբերումն արագ է տեղի ունենում:
5. Կորտիզոլ- Սթրեսի հորմոնը, որը հաճախ համարվում է որովայնի հատվածի ավելորդ ճարպերի գոյացման պատճառ: Արյան մեջ ադրենալինի և կորտիզոլի արտազատումը հանգեցնում է քաղցի առաջացման: Սրանով է բացատրվում սթրեսից հետո քաղցրի պահանջը:
6. Լեպտին– Լեպտինն այն սպիտակուցն է, որն արտազատվում է ճարպային բջիջների կողմից և ուղեղին ազդանշան է ուղարկում արյան մեջ ճարպային մասսայի վերաբերյալ: Ինչպես նաև՝ լեպտինը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի քանակը, ազդում է վերարտադրողական ֆունկցիայի վրա: Էստրոգենը, տեստոստերոնն ու կորտիզոլն ազդում են արյան մեջ լեպտինի քանակի վրա: Լեպտինի բարձր կամ ցածր քանակությունը պատճառ է դառնում ավելորդ քաշ կուտակելու և շաքարախտ ձեռք բերելու համար:
Դիետա սկսելուց առաջ համոզվեք, որ ավելորդ քաշի խնդիրները կապված չեն հորմոնների հետ: Չէ՞ որ հենց հորմոնային դիսբալանսն է համարվում գիրության առաջնային պատճառներից մեկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը