![](/banners/BeFunky-design.jpg)
Պատրա՞ստ եք թողնել ծխելը. հետևեք այս խորհրդին
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/smok.jpg)
Ձեր ծխած յուրաքանչյուր գլանակից օրգանիզմ են թափանցում 4000 թունավոր քիմիկատներ, որոնց մեծ մասը կապված է քաղցկեղի հետ: Նիտրոգեն երկօքսիդ օզոնը ներթափանցում է ձեր օրգանիզմ, երբ ծխում եք: Այս քիմիկատը վնասում է ԴՆԹ-ն և նվազեցնում օրգանիզմում վիտամին C-ն:
Պատրա՞ստ եք արդյոք թողնել ծխելը: Ծխելը թողնելու հիմնական վախերից մեկն այն է, որ հնարավոր է՝ ընկճված զգաք դրա բացակայությունից: Բայց գոյություն ունեն շատ խոտաբույսեր, որոնք կարող են օգնել ազատվելու այդ սովորությունից: Այդ խոտաբուսերից են լոբելիան, կոճապղպեղի արմատները, չարչարածաղիկը (passiflora) և այլն:
Գիտեի՞ք արդյոք, որ եթերային յուղերը նույնպես կարող են օգնել:
livingtraditionally.com-ը գրում է, որ եթերային յուղերը հրաշալի միջոց են ծխելը թողնելու համար: Նրանք կառավարում են հակումները և կախվածությունը:
Ծխելը թողնելու բաղադրատոմս
Խառնեք կիտրոնը, սև պղպեղը և էվկալիպտի յուղը հավասար քանակությամբ: Ստացված լուծույթը տարածեք քթի ներքևի մաշկի վրա, կամ բամբակի վրա, և ամեն անգամ, երբ ծխելու մեծ ցանկություն եք ունենում, պարզապես խորը շունչ քաշեք՝ զգալով լուծույթի հոտը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը