ԱՄՆ-ն առաջարկում է Ուկրաինային տարածքներ և որոշ զինատեսակներ հանձնել՝ պատերազմի դադարեցման համար. Reuters
ԱՄՆ-ն ազդանշան է ուղարկել նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որ Ուկրաինան պետք է ընդունի ամերիկյան կողմի մշակած շրջանակային փաստաթուղթը՝ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար, որի համաձայն՝ Կիևը պիտի հրաժարվի տարածքներից և որոշ զինատեսակներից. գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Անանուն պաշտոնյաները նշել են, որ առաջարկները, ի թիվս այլ բաների, ներառում են Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատումը։
Financial Times-ը հայտնել է այլ մանրամասներ. նախագիծը ենթադրում է, որ Ուկրաինան կզիջի Դոնբասի մնացած մասը ՌԴ-ին, այդ թվում՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքը, և կիսով չափ կկրճատի իր զինված ուժերի թվաքանակը։
Մեկ այլ դրույթի համաձայն՝ ռուսերենը պետք է ճանաչվի որպես պաշտոնական պետական լեզու Ուկրաինայում, իսկ Ռուս ուղղափառ եկեղեցու տեղական թեմին կշնորհվի պաշտոնական կարգավիճակ:

