Սոդան՝ մաշկի և մազերի համար

Պարզվում է՝ կերակրի սոդան կարող է ոչ միայն սպիտակեցնել ատամները, այլև հրաշքներ գործել մազերի և մաշկի համար: healthylifetricks.com-ը ներկայացնում է, թե ինչ կարող եք անել սոդայի միջոցով:

Պիլինգ- Եթե սոդան խառնեք ջրի հետ, կստանաք համասեռ զանգված՝ դեմքի պիլինգի համար: Այն դեմքից հեռացնում է մաշկի մահացած բջիջները և մաշկին հրաշալի տեսք է հաղորդում:

Վերացնում է մազերի շերտավորվածությունը- Շամպունի վրա ավելացրեք սոդա և լվացեք մազերը: Այս ճանապարհով կազատվեք մազերի շերտավորվածությունից: Այն հատկապես օգտակար է, երբ մեծ քանակությամբ մազերի խնամքի միջոցներ եք օգտագործում:

Փափկեցնում է կուտիկուլան- Գիտեի՞ք, որ սոդան փափկեցնում է կուտիկուլան: Խառնե ք սոդան ջրի հետ և քսեք կուտիկուլային ու եղունգներին, այնուհետև նրբորեն տրորեք եղունգների հատվածը, և կուտիկուլայի խնդիրը կվերանա:

Կարդացեք նաև

Ոտքերի խնամք- Տաք ջուրն ու սոդան հրաշքներ են գործում ոտքերի հետ: Այն ոչ միայն փափկեցնում է մաշկը, այլև՝ հանգստացնում է այն:

Վերացնում անցանկալի գորտնուկները- Մասնագետների խոսքով՝ սոդայի և կիտրոնի խառնուրդը կարող է վերացնել անցանկալի գորտնուկները: Խառնեք կիտրոնի հյութն ու սոդան և տարածեք գորտնուկի վրա: Թողեք այն չորանա, ապա լվացեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս