Ազատվեք դեմքի սև կետերից՝ բնական ճանապարհով

Մաքուր և գեղեցիկ մաշկ ունենալու համար մեզանից երբեմն բավականին շատ ջանքեր են պահանջվում: Շատ մաշկաբաններ խորհուրդ են տալիս օգտագործել տարբեր միջոցներ, որոնք ոչ միայն բավականին թանկ արժեն, այլև շատ ժամանակ են պահանջում դրանցից ազատվելու համար: healthyfoodteam.com-ը ներկայացնում է մի քանի ընտանեկան բաղադրատոմսեր, որոնք կարող են օգտակար լինել՝ սև կետերից ազատվելու գործում:

Կիտրոն- Սկզբում լվացեք ձեր դեմքը: Տարայի մեջ լցրեք մեկ կիտրոնի հյութ, ավելացրեք մի պտղունց աղ և խառնեք մի քանի անգամ: Ստացված լուծույթը մեղմորեն տարածեք սև կետերի վրա: Թողեք մնա 20 րոպե, այնուհետև լվացեք դեմքը տաք ջրով:

Եգիպտացորենի օսլա- Եգիպտացորենի օսլան խառնեք քացախի հետ 1/3 հարաբերությամբ: Ստացված զանգվածը տարածեք խնդրահարույց հատվածներին և թողեք մնա 15-30 րոպե: Լվացեք դեմքը տաք ջրով:

Յոգուրտ- 2 ճ/գ վարսակի ալյուրը խառնեք 3 ճ/գ սովորական յոգուրտի հետ: Ավելացրեք 1 ճ/գ կիտրոնի հյութ և 1 ճ/գ ձիթայուղ: Ստացված զանգվածը խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը, և տարածեք դեմքի վնասված հատվածների վրա: Թողեք 5-7 րոպե, այնուհետև լվացեք սառը ջրով:

Կարդացեք նաև

Նուշ- Նշի փոշին խառնեք վարդի ջրով այնպես, որ ստացվի մածուկ: Այն տարածեք վնասված հատվածներին, այնուհետև՝ ամբողջ դեմքին: Թողեք մնա մոտավորապես 15 րոպե, հետո լվացեք սառը ջրով:

Ատամի մածուկ- Ատամի մածուկն արդյունավետ է սև կետերից ազատվելու համար: Վնասված հատվածների վրա տարածեք հաստ շերտով ատամի մածուկ և թողեք մնա 25 րոպե: Հնարավոր է՝ այրոց զգաք, բայց դա բնական է, մի անհանգստացեք, այն արագ կանցնի: Երբ մաքրեք ատամի մածուկը, կնկատեք, որ սև կետերը վերացել են, սակայն պետք է լավ լվանաք դեմքը, որպեսզի մնացած հատվածներն էլ մաքրվեն: 2 շաբաթ շարունակ ամեն օր կրկնեք այս գործողությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս