Քևին Քոսները պատրաստվում է մարմնավորել Բիլ Քլինթոնին
Օսկարակիր դերասան Քևին Քոսները նոր սերիալում կարող է մարմնավորել ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնին: Հավանական դերասանական կազմի մասին հաղորդում է Deadline-ը:
Նախագիծը կկոչվի «United»։ Շոուի պրոդյուսերներն են Լեոնարդո ԴիԿապրիոյի Appian Way ընկերությունը և Միավորված Ազգերի Կազմակերպությունը։ Սյուժեն կպատմի ՄԱԿ-ի առաքելությամբ Քլինթոնի՝ Արևելյան Թիմոր ուղևորության մասին։
Թողարկման ճշգրիտ ամսաթիվը դեռևս հայտարարված չէ: Քլինթոնին նախկինում մարմնավորել է Քլայվ Օուենը «Բանտարկություն. Ամերիկյան հանցագործության պատմություն» սերիալում:

