Այլևս երբեք չեք նետի բանանի կեղևը
Բանանն աշխարհում ամենաշատ օգտագործվող մրգերից է: Այն պարունակում է մեծ քանակությամբ կալիում և պեկտին (մանրաթելերի տեսակ է): Բանանը նաև հակաօքսիդանտ է, որը կարող է պաշտպանել ազատ ռադիկալներից: Բանանը կանխարգելում է 2-րդ տեսակի շաքարախտը, օգնում է քաշը կորցնելու գործում, ամրացնում է նյարդային համակարգը և օգնում է արյան սպիտակ գնդիկների արտադրությանը, այս ամենը տեղի է ունենում վիտամին B6-ի մեծ քանակության շնորհիվ:
justnaturallyhealthy.com-ի փոխանցմամբ՝ բանանը նաև կանխարգելում է ընկճախտը, ավելի խելացի է դարձնում մարդուն, հանգստացնում է առավոտյան թուլությունը, կանխարգելում է երիկամների քաղցկեղը, շաքարախտը, օստեոպորոզը և կուրությունը:
Բանանի կեղևը լի է սննդարար նյութերով: Աշխարհի շատ երկրներում մարդիկ ուտում են բանանի կեղևը: Կեղևը, ինչպես և միրգը, պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, կալիում, մանրաթելեր, ինչպես նաև վիտամիններ B6 և B12: Բանանի կեղևը պարունակում է նաև այնպիսի կենսաակտիվ բաղադրիչներ, ինչպիսիք են պոլիֆենոլներն ու կարոտենոիդները:
Ձեզ ենք ներկայացնում բանանի կեղևի օգտակար հատկանիշները
1. Վերացնում է գորտնուկները- Գոյություն ունի 2 մեթոդ, որով կարող եք բանանի կեղևի միջոցով հեռացնել գորտնուկները: Առաջինը՝ կեղևով տրորել գորտնուկը մոտավորապես 2 րոպե: Հաջորդը՝ կարող եք մի կտոր կեղևը կտրել, դնել գորտնուկի վրա և ամրացնել այնպես, որպեսզի կեղևը չշարժվի: Այն պետք է թողնել ամբողջ գիշեր: Կատարեք տվյալ գործողությունը՝ մինչև գորտնուկներ վերանան:
2. Ատամների սպիտակեցում- 1-2 րոպե տրորեք ատամները բանանի կեղևով և լվացեք: Այս գործողությունը կարող եք կատարել օրական 1-2 անգամ՝ մեկ շաբաթ:
3. Ակնեի դեմ- 1 րոպե շարունակ բանանի կեղևով մաքրեք այն տարածքները, որտեղ ակնե կա: Օրական 3 անգամ կատարեք այս գործողությունը՝ մինչև ակնեի ամբողջովին լավանալը:
4. Կնճիռների դեմ- Բանանի կեղևի ներսի մասով տրորեք դեմքը: Կեղևը խոնավեցնում է մաշկը: Բանանը ձգում է մաշկը, դարձնում այն ավելի փափուկ՝ նվազեցնելով կնճիռները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը