Բուժեք ծնկահոդի արտրոզը տնային պայմաններում
Ծնկահոդի սնուցման խանգարումն ու օգտակար նյութերի անբավարարությունը հանգեցնում է արտրոզի զարգացման: Հիվանդության առաջին նախանշանն է քայլելու ընթացքում ցավի ի հայտ գալը: Հաճախ, այդ հիվանդությունն ախտահարում է ավելորդ քաշ և պարզ արտահայտված երակների վարիկոզային լայնացում ունեցող կանանց հոդերը: Արտրոզն ախտահարում է երկու ծնկահոդերը, բայց լինում է նայև՝ երբ ցավը երկար ժամանակ զգացվում է միայն մեկ ծնկահոդում: Ցավերը, նախնական շրջանում, ի հայտ են գալիս միայն աստիճան բարձրանալիս կամ իջնելիս: Արյան հոսքի խանգարման դեպքում ծունկը ուռչում է:
Ծնկահոդի արտրոզի բուժում ժողովրդական միջոցներով
Ծնկահոդի արտրոզը ժողովրդական միջոցներով հաջողությամբ բուժվում է նախնական փուլերում: Առաջին քայլը՝ ճիշտ ապրելակերպն է: Անհատական ընտրված դիետան, հոդի չափավոր ծանրաբեռնումը, պրոֆիլակտիկ մեթոդներն ու ժամանակին մասնագետի այցելությունը կօգնեն խուսափել ծնկահոդի լուրջ փոփոխություններից:
Ուղիղ իմաստով հոդերի հիվանդությունը կախված չէ որոշակի սննդամթերքի հետ, սակայն, ավելորդ քաշը՝ հիվանդություն է, ինչի դեմ էլ պետք է սկսել պայքարել արտրոզի բուժման համար: 3-4 կգ միանգամից քաշ կորցնելը առողջության վրա լավ կանդրադառնա: Սկզբնականում, պետք է փոխել սննդի պատրաստման տեխնոլոգիան. մթերքները տապակելու փոխարեն շոգեխաշեք կամ, նույնիսկ, եփեք ջեռոցում: Անհրաժեշտ է սնունդ ընդունել յուրաքանչյուր երեք ժամը մեկ անգամ: Կրճատեք աղը, թխվածքները, պաղպաղակը, սպիտակ հացը, քաղցրահամ գազավորված ըմպելիքները, մայոնեզով պատրաստված աղցանները, պանրի յուղոտ տեսակները և չիփսերը:
Ամենօրյա բանջարեղենային ապուրի պատրաստումը կօգնի ինչպես լցնել օրգանիզմը օգտակար միկրոէլեմենտներով, այնպես էլ կորցնել քաշը: Ապուր պատրաստելու համար անհրաժեշտ է 600 գր կաղամբ, 7 հատ թարմ, միջին չափսի լոլիկ, 3 հատ քաղցր բիբար, 200 գրամ հավի միս և մի փոքրիկ կապ թարմ կանաչի: Այս ամենի վրա լցնել 3 լիտր ջուր և եփել: Այսպիսի ապուր կարելի է օրվա ընթացքում ուտել անսահմանափակ քանակությամբ: Եթե մեկ շաբաթվա ընթացքում սննդակարգ մտցնեք այսպիսի ապուր, զուգահեռ նաև միրգ և բանջարեղեն, բացառությամբ կարտոֆիլի և բանանի, ապա Ձեր քաշը կնվազի մինչև 4-5կգ:
Հեղուկի օգտագործում արտրոզի դեպքում
Արտրոզի ժամանակ հիվանդ ծնկահոդը կորցնում է խոնավությունը և դառնում է չոր: Կարևոր է իմանալ, որ արտրոզի առկայության դեպքում պետք է շատացնել ջրի կիրառումը: Անհրաժեշտ է խմել օրական առնվազն 2լ ջուր: Քանի որ հենց հասարակ մաքուր ջուրն է ակտիվ մասնակցություն ունենում օրգանիզմի նյութափոխանակման գործընթացնորում և թափանցում է հոդեր, ինչպես նաև հեշտությամբ դուրս գալիս երիկամներով:
Կրիոթերապիա տնային պայմաններում
Տնային պայմաններում կրիոթերապիայի արդունքն ու օգուտը միանշանակ դուք կզգաք, օրինակ սառցարանի սառույց օգտագործելիս: Սառույցը (մոտ 500 գր) դնում եք պոլիէթիլային փաթեթի մեջ, ապա բարակ սրբիչի օգնությամբ դնում եք հիվանդ հոդի վրա 10-15 րոպե, որից հետո ծնկահոդը ձգում եք: Կարելի է նայև հետևյալ կերպ. թաց սրբիչը դնել սառցառանում, թողնել 2 ժամ, ապա փաթաթել ծնկին և թողնել 20 րոպե:
Արդյունավետ է նաև սառը ջիր ռեակտիվը՝ ուղղված հիվանդ հոդին: Բոլոր տնային կրիոներն անհրաժեշտ է անցկացնել ամեն օր՝ կես ժամ:
Թերապևտիկ/բուժիչ ցեխեր
Ցեխի ժամանակակից տեխնոլոգիաների պահպանման և փոխադրման շնորհիվ կարելի է կազմակերպել կուրորտ նաև տանը: Դրա համար անհրաժեշտ է գնալ դեղատուն և ձեռք բերել ցեխային պրեպարատ: Ցեխաբուժության գլխավոր խնդիրն է որոշակի ջերմաստիճանի ապպլիկացիան դնել հիվանդ ծնկահոդի վրա: Այն շատ հեշտ է անել: Անհրաժեշտ է վերցնել ցեխի տուփի կեսը և այն դնել կոնտենիերի մեջ, բացել սովորական ջրով և 50-60 աստիճան կրակի վրա տաքացնել: Դրանից հետո պետք է ստացված խառնուրդին ավելացնել բուժիչ ցեխի մնացած մասը և տաքությունն իջեցնել մինչև 40 աստիճան: Հիվանդ հոդի վրա ցեխը քսել շատ զգուշորեն, ոչ ավել քան երեք սանտիմետր: Ցեխը վրայից պետք է ծածկել մոմլաթով կամ տաք բրդյա շարֆով: Կոմպրեսն անհրաժեշտ է թողնել ծնկի վրա 30 րոպե: Ապպլիկացիան անցկացվում է երկու օրը մեկ անգամ, իսկ բուժման ընդհանուր կուրսը բաղկացած է 12 ընթացակարգից:
Ծնկահոդի արտրոզի կոմպրեսսներ
1. Արտրոզի ժամանակ ամենահայտնի կոմպրեսի բաղադրատոմսը հետևյալն է. երեքից չորս գդալ վարսակի ալյուրի վրա լցնել եռացրած ջուր և եփել երեքից չորս րոպեի ընթացքում: Պատրաստի թանձր շիլան սառեցնել մինչև 30 աստիճան, ինչից հետո որպես կոմպրեսս դնել հոդի վրա:
2. Կաղամբի հյութից կոմպրեսս: Այս կոմպրեսսի համար պետք կգա բրդյա թել՝ թրջած մի գլուղ թարմ կաղամբից պատրաստված հյութի մեջ: Կոմպրեսսը դնել հիանդ ծնկի վրա, ծածկել մոմլաթով կամ բրդյա շալով: Գործընթացը տևում է մինչև 40 րոպե:
3. Կեֆիրի և կավիճի կոմպրեսս: Պատրաստման համար պետք կգա սովորական կավիճ և անյուղ կեֆիր: Կավիճն անհրաժեշտ է փշրել և խառնել կեֆիրին: Ստացված քսուկը դնել ծնկի վրա, վրայից ծածկել բարակ շորով և շալով փաթաթել: Այս կոմպրեսսը կհանգստացնի ծունկը և կբարելավի արյան շրջանառությունը հոդերում: