Մասնագետները ահազանգում են՝ Հայաստանում ալյուրի հարստացումը հանգեցնելու է հիվանդությունների ու մահերի

Ալյուրի հարստացումը՝ ավելացրեց քաղցկեղով հիվանդների թիվը

Ալյուրի հարստացումը կարող է մի շարք հիվանդությունների հանգեցնել: Այս մասին գրում է aroxj.am-ը: Հայաստանում ալյուրի հարստացման մասին այսպիսի դիրքորոշում ունի Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ եւ մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը:

Նրա խոսքով, այս ծրագիրը մեծամաասամբ ներդրել են աֆրիկական երկրներում և որոշ Լատինաամերիկյան երկրներում, որոնց մեծ ամսը հրաժարվել է ծրագրից:

«Չիլիում, որտեղ ժամանակին ներդրվել էր ալյուրի՝ հավելանյութերով հարստացման այս ծրագիրը, հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացությունը մոտերեք անգամ աճել էր, եւ մասնագետները կապել էին դա հենց վերը նշվածնյութերի ավելցուկի հետ: Նման աճ էր գրանցվել նաեւ Նոր Զելանդիայում եւ Ավստրիայում, որտեղ ժամանակին նույնպեսնման ծրագիր էր գործում»,-ասում է Ռուբե Հայթայանը:

Զարագացած երկրներն արդենիսկ հրաժարվել են այս ծրագրից՝ կատարելով հավելանյութերի ավելացումներ,եվրոպական ու մի շարք այլ երկրներու համոզվել են, որ այն արդյունավետ չէ և բացասաբար է ադրադառնում բնակչության առողջության վրա:

«Իսկ ի՞նչ պետք է անի այդ հավելումները, եթե ոչ պարտադրի Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի միջոցով: Աֆրիկյան թույլ երկրներին կարողանում են պարտադրել, քանի որ եվրոպական երկրներին չեն կարողանում պարտադրել, օրինակ՝ Դանիան ընդունել է, հետո մերժել է, Շվեդիան է դադարեցրել ու արգելել, Մեծ Բրիտանիան 10 տարուց ավելի քննարկում է և չի ընդունվում, չնայած լորդերի ճնշմանը, իսկ ՌԴ-ն հրաժարվեց ընդունել: Հիմնականում այս է, հետազոտություն չկա, տվյալներ չկան, բայց մեր իշխանությունները ևս կողմ են արտահայտվում»,-ասում է կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը:

Ըստ Հայթայանի, այս ծրագիր է իրականացվում է, բնակչության աճը կրճատելու նպատակով:

Հացամթերքի մասնագետ Վարդուհի Մելիքյանի խոսքով, որոշումը սխալ է և եթե ցանկանում են հացը հարստացնել ֆոլաթթվով ու երկաթով, որպեսզի այն դրական ազդեցություն ունենա, ավելի հարմար է ու արդյունավետ արտադրել բարձրակարգ ալյուր, այլ ոչ հավելանյութեր ավելացնել, որոնք այնպես, թե այնպես արդենիսկ շատ են:

«Եթե երկաթի քանակի պակասը հանգեցնում է որոշակի հիվանդությունների, ապա նույնքան էլ առաջանում է ավելցուկի դեպքում։ Իսկ մեզնից ոչ ոք չի կարող ստուգել՝ ինչքան կերավ, որքանը յուրացրեց և այլն, մանավանդ հայտնի է, որ մենք չափից շատ հաց ուտող ազգ ենք»,- ասաց նա:

Մասնագետների խոսքով, ալյուրի հարստացման ծրագիրը փորձ է Հայաստանում առաջացնել մի շարք հիվանդություններ, ավելացնել քաղցկեղի դեպքերն ու կրճատել բնակչության թիվը: Նրանք արդենիսկ սկսել են ստորագրահավաք ընդդեմ ալոյւրի հարստացման օրինագծի:

Ալյուրի հարստացման օրնագծի ընդունման կողմնակիցները նշում են, որ դրա նպատակն է

բնակչության շրջանում միկրոտարրերի և վիտամինների անբավարարության հետևանքով  առաջացող հիվանդությունների, մասնավորապես երկաթի և ֆոլաթթվի անբավարարությամբ պայմանավորված` երեխաների և կանանց սակավարյունության, երեխաների ճանաչողական զարգացման դանդաղման և իմունային մեխանիզմների խաթարման, կանանց ծննդաբերական բարդությունների ու բնածին արատներից զերծ մնալը :

Հայաստանում սակավարյունության տարածվածությունը նախադպրոցական տարիքի երեխաների մոտ կազմում է 37%, վերարտադրողական տարիքի կանանց մոտ 25%: 2000-2005 թվականների ընթացքում տեղի է ունեցել սակավարունության ցուցանիշի կրկնակի աճ /12-ից մինչև 25%/: Հաջորդ նույնանուն հետազոտությունը պարզել է, որ երեխաների միայն 7%-ն է ընդունել երկաթ պարունակող հավելումներ: Համեմատությունները ցույց են տվել, որ մեր երկրի տվյալները համատեղելի են գլոբալ և տարածաշրջանային տվյալների հետ:

Միկրոտարրերի և վիտամինների (ինչպիսիք են, օրինակ` երկաթը, ֆոլաթթուն, յոդը, վիտամին A-ն և այլն) անբավարարությունը հանրային առողջապահության ամենալուրջ հիմնախնդիրներից է: Ամբողջ աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ իրենց ընդունած օրական սննդից բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետևանքով նախադպրոցական տարիքի երեխաների 47%-ը և հղի կանանց 42%-ը տառապում են սակավարյունության այս կամ այն աստիճանով:

Տեսանյութեր

Լրահոս