8 մթերք, որոնց վտանգավորության մասին իմանալուց հետո այլևս երբեք չեք օգտագործի
Արագ սնունդն անառողջ է և չունի ոչ մի սննդային արժեք: Այն միայն չափազանց աղի է, չի պարունակում պրոտեիններ, վիտամիններ և մանրաթելեր: Այն պարունակում է մեծ քանակությամբ հավելումներ: Արագ սնունդը կարող է ավելորդ քաշի, սրտի հիվանդությունների, շաքարախտի և ատամնային խնդիրների պատճառ դառնալ: Սակայն շատերն են սիրում ու ուտում արագ սնունդը:
1. Համբուրգերներ- Չնայած այն փաստին, որ համբուրգերներն այնքան էլ հայտնի չեն այժմ, որքան հայտնի էին 1980-ականներին, այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ դեռևս ուտում են այդ աղացած մսի և հացի բատոնի համադրությունը: Այժմ համբուրգերների տեսակները փոխվել են, սակայն դրանց բաղադրությունը մնացել է նույնը: Այնուամենայնիվ, փորձեք ձեր սննդակարգից հանել համբուրգերները, որոնք ձեզ կգիրացնեն, դրանց փոխարեն՝ կերեք սննդարար ճաշ և առողջ աղցաններ:
2. Գազավորված ըմպելիքներ- Համբուրգներին հրաշալի հավելում են գազավորված ըմպելիքները, որոնք օրգանիզմում մեծացնում են անառողջ շաքարի, կոֆեինի և այլ տարրերի քանակը: Այն կախվածություն, սաստիկ գլխացավ ու տարբեր տեսակի հիվանդություններ է առաջացնում: Գազավորված ըմպելիքների փոխարեն՝ առողջարար հյութեր խմեք:
3. Պիցցա– Այսօր պիցցան ավելի հայտնի, պարզ և սիրված է, քան արագ սննդի այլ տեսակներ: Պիցցան պատրաստվում է տարբեր տեսակների, չափսերի, որոնք պարունակում են մեծ քանակությամբ հավելումներ: Պիցցան այսօրվա սերնդի նոր համբուրգերն է:
4. Չիպս- Աշխարհով մեկ միլիոնավոր մարդիկ նախապատվություն են տալիս ավելի շատ չիպսերին, քան՝ պիցցային: Չիպսն արթնացնում է քաղցի զգացողություն: Չիպսը փոխարինեք որևէ սննդարար ուտելիքով:
5. Ֆրի- Բոլոր գիտնականները ֆրին համարում են արյան թույն, բացի այդ՝ այն առավել վտանգավոր է աղով և կետչուպով համեմված: Ֆրին համարվում է արագ սննդի հերթական ուտելիքներից մեկը:
6. Շոկոլադե թխվածքներ- Բոլորն էլ գիտեն, որ շոկոլադը կարող է հագեցնել նույնիսկ մեկ կտորից: Պատճառը դրանում առկա շաքարի և ճարպերի մեծ քանակությունն է, որն անգամ մի փոքր կտորից հետո ազդում է մեր ստամոքսի վրա այնպես, ինչպես ֆրին:
7. Հոթ-դոգ- Շատերը շարունակում են վաճառել և ըմբոշխնել այդ տեսակ նրբերշիկները, սակայն քչերն են փորձում մտածել դրա արտադրման գործընթացների մասին: Հիշեցնենք, որ նրբերշիկը պատրաստվում է տարբեր տեսակի մսերից:
8. Հացաբուլկեղեն- Այս մթերքները սիրում են այն մարդիկ, ովքեր բավականին համբերություն և ժամանակ չունեն նախաճաշելու համար: Յուղոտ բուլկիները՝ լցոնված ջեմով, շոկոլադով, վանիլով և նմանատիպ այլ մածուկներով, կպչում են ստամոքսի պատերին: Այդ պատճառով դուք քաղցի զգացողություն կունենաք 1 ժամից էլ շուտ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը