Բաժիններ՝

Կարևոր փաստեր, որ պետք է իմանալ ձմերուկի մասին

Չնայած այն փաստին, որ շատերը կարծում են, թե ձմերուկն իր մեջ միայն ջուր և շաքար է պարունակում, այն իրականում համարվում է սննդարար ուտելիք, որն ունի հսկայական քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ:

Ձմերուկը դարձել է ամռան խորհրդանիշը: Դրա թարմ և համեղ հոտը զովացնում է շոգ եղանակին, առողջարար է նաև երեխաների համար:

Մեկ բաժակ ձմերուկի հյութը պարունակում է 43 կալորիա, 0 գր ճարպեր, 2մգ սոդա, 11գ կարբոհիդրատ և 1գ մանրաթելեր: Մեկ բաժակ ձմերուկը կապահովի օրական անհրաժեշտ վիտամինների չափաքանակը՝ 17% վիտամին A, 21% վիտամին C, 2% երկաթ և 1% կալցիում: Ձմերուկը նաև պարունակում է թիամին, ռիբոֆլավին, նիացին, վիտամին B6, ֆոլատ, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, ցինկ, պղինձ, մագնեզիում, սելենիում, լիկոպեն և բեթան:

Քաղցր, համեղ և հյութեղ ձմերուկ սիրում են գրեթե բոլորը: Կարևոր չէ, թե որքան եք սիրում ձմերուկ, կարևոր է իմանալ մի քանի կարևոր փաստեր:

1. Ձմերուկը կտրելը երբեմն բարդ է լինում: Այս դժվար գործը հեշտացնելու երկընտրական տարբերակ է ձմերուկը ոչ թե՝ երկայնքով, այլ՝ լայնքով կտրելը:

2. Այս ամառ գրիլ արած ձմերուկը տարվա առաջատար ուտելիքներից է: Կտրատեք ձմերուկը, վրան մի փոքր մեղր լցրեք և խորովեք:

3. Ձմերուկը՝ աղով: Եթե մի փոքր աղ ցանեք ձմերուկի վրա, դրանից  այն աղի չի դառնա, փոխարենը՝ ձմերուկն ավելի հյութեղ կլինի: Նույնը տեղի կունենա, եթե ձմերուկի վրա շաքարավազ ցանեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս