Վալերիյ Օսիպյանի գործով հայցի հիմքը և առարկան փոխվել է

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի գործով դատախազությունը փոփոխել է հայցի հիմքը եւ առարկան։ Այս մասին հաղորդում է «Ա1+»-ը:

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, դատախազությունը որոշել է փոխել հայցի հիմքը, քանի որ պետք է բռնագանձել նաեւ ոստիկանությունից նվիրատվություն ստացած Ծաղկաձորում գտնվող բնակարանը։ Վալերիյ Օսիպյանի ներկայացուցիչը չի առարկել դատարանում ներկայացված միջնորդության դեմ։

Դատավոր Կարապետ Բադալյանը Վալերիյ Օսիպյանին, ինչպես նաեւ նրա կնոջը տրամադրել է ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելու համար։ Եւս մեկ դատական նիստ է նշանակվել սեպտեմբերի 23-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31