Խնձորն ու սոխը վարիկոզի դեմ
Ա. Ամասիացին գրել է. «Սոխը բացում է արյունատար անոթները, ակտիվացնում է արյան շրջանառությունը»: Վարիկոզի, տրոմբոֆլեբիտի դեպքում խորհուրդ է տրվում ուտել հում սոխ:
- Խառնեք կիտրոնի ու ոսկեգույն կճեպ ունեցող սոխի հյութեր ու մեղր (1:1:1,5), տարան փաթաթեք բրդյա կտորով, 24 ժամ թրմեք տաք տեղում: Խառնուրդից 1 ճաշի գդալ լուծեք 200 մլ գոլ, չեռացրած ջրի մեջ, խմեք նախաճաշից 30 րոպե առաջ:
- Գազարի տերևուքը նույնպես օգտակար է երակներին, այնպես որ, ոչ թե թափեք, այլ թրմեք եռջրի մեջ ու խմեք օրվա ընթացքում. 50 գրամ տերևուք, 500 մլ եռջուր:
- Խնձորի մեջ պարունակվող ռուտինն ու ասկորբինաթթուն կանխարգելում են «նստվածքի» առաջացումը երակների պատերի վրա:
Հատկապես օգտակար են խնձորի երկար պահպանվող տեսակները:
- 100 գ խնձորը կտրատեք, լցրեք 200 մլ եռջրի մեջ, 8 ժամ թրմեք ջերմապահում: Առավոտյան խնձորը տրորեք, քամեք: Խմեք 100-ական մլ՝ նախաճաշից ու ընթրիքից 1 ժամ առաջ: Շարունակեք 20 օր: Քուսպն ուտելի է:
- Մշկընկյուզը տրորեք, 100 գ հումքը 14 օր թրմեք 500 մլ օղու մեջ, քամեք: Խմեք 20-ական կաթիլ՝ օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Շարունակեք 20 օր: Կրկնեք մեկ ամիս անց:
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: