Կաթնաշիճուկի բուժիչ նշանակությունը
Այս կաթնամթերքը ստացվում է պանրի կամ կաթնաշոռի արտադրության ընթացքում։ Մթերքի իրական սննդային արժեքը ի հայտ է եկել վերջին տարիներին, հաստատվել է դրա բուժիչ նշանակությունը։
Գործնականում չի պարունակում ճարպեր, իսկ եղած չնչին քանակը ունի հակասկլերոտիկ ազդեցություն։
Սպիտակուցները պարունակում են մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ կարեւորագույն ամինաթթուները։
Հանքային աղերի պարունակությամբ մոտ է թարմ կաթին։ Հատուկ ուշադրության է արժանի միկրոտարրերի «համագումարը», որն ունի արտահայտված հակասկլերոտիկ, նաեւ` հոդերը, երիկամները եւ պլազման միզաթթվի աղերից մաքրող ազդեցություն։
Հարուստ է վիտամիններով` A, B1, B2, բիոտին, քոլին, B5, B6, ֆոլիացին, B12, D, նիացին, E, b-կարոտին, ասկորբինաթթու, ինչի շնորհիվ խթանվում է ամինաթթուների յուրացումը։
Կաթի շիճուկի մեջ անցնող շաքարը հեշտությամբ է յուրացվում։
Տրոհում եւ հեռացնում է օրգանիզմից վնասակար նյութերի կուտակումները, հեղուկի ավելցուկը` չվնասելով առողջությանը։
Պարունակելով քիչ կալորիաներ` հագեցնում է քաղցը, ինչի շնորհիվ համարվում է դիետիկ սննդամթերք հատկապես գիրության դեպքում, քանի որ շիճուկում պարունակվող բոլոր օգտակար նյութերը գտնվում են հեշտ յուրացվող քիմիական միացությունների ձեւով։ Շիճուկը, ինչպես նաեւ դրա հիմքի վրա պատրաստվող մթերքը ունեն մի շարք օգտակար հատկություններ`
- Կարգավորում է լյարդի գործունեությունը, մաքրում երիկամները։
- Խթանում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, լավացնում մարսողությունը։
- Հեռացնում է օրգանիզմից հեղուկի ավելցուկը` դրա մեջ լուծված թունավոր եւ այլ վնասակար նյութերի հետ։
- Մաքրում է հոդերը` օգտակար է ռեւմատիզմի, հոդատապի, արթրիտի, օստեոխոնդրոզի դեպքում։
- Մաքրում եւ լավացնում է արյան շրջանառությունը, կանխարգելում աթերոսկլերոզի զարգացումը, կարգավորում բարձր ճնշումը։
- Ունի հանգստացնող ազդեցություն նյարդային համակարգի վրա։
- Նվազեցնում է բորբոքման ընթացքը մաշկի եւ աղեստամոքսային համակարգի լորձաթաղանթների վրա։
- Շատ օգտակար է հղիներին։
- Շիճուկը խորհուրդ է տրվում բազմաթիվ հիվանդությունների դեպքում։
- Քրոնիկ ստամոքսահյութի ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբ, դիսբակտերիոզ, աղիների բորբոքում, քրոնիկ պանկրեատիտ եւ փորկապություն։
- Խոլեցիստիտ, հեպատիտ, նեֆրիտ։
- Սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիկ հիվանդություն, ստենոկարդիա։
- Գլխուղեղի արյան շրջանառության խախտում, սնուցող երակների հիվանդություն։
- Շաքարային դիաբետ եւ գիրություն։
- Շնչառական ուղիների հիվանդություններ` հայմորիտ, ֆարինգիտ, բրոնխիտ, պնեւմոնիա։
- Արգանդի վզիկի էրոզիա, կոլիտ, ադնեկսիտ։
- Մաշկային հիվանդություններ` կորյակներ, դիաթեզ, փսորիազ, նեյրոդերմիտ, սննդային ալերգիա։
- Կաթնաշիճուկը լավ է զուգակցվում թարմ բնական հյութերի հետ։
Գիրություն. Խմեք օրը 1 լ շիճուկ, այս քանակը բավարար է մարդու էներգիան լրացնելու համար։ Կատարեք շաբաթը մեկ անգամ կամ ամիսը 2 անգամ։
Պեպեններ. Խառնեք 3-ական ճ/գ կաթի շիճուկ եւ կաթնաշոռ, բարակ շերտով քսեք մաքուր մաշկին, պահեք 10 րոպե, լվացեք գոլ ջրով։
Արեւահարում. Կաթնաշիճուկը արագացնում է մաշկի վերականգնումը։ Լոգանքը նվազեցնում է ցավը, մաշկի կարմրությունը, հարմար է ցանկացած տիպի մաշկի համար։ Գոլ ջրին ավելացրեք 2 լ շիճուկ, ընդունեք 15-20 րոպե տեւողությամբ լոգանք։
Մազաթափություն. Շիճուկը կանխարգելում է մազաթափությունը, փափկացնում մազերը, վերականգնում փայլը։
Այն որեւիցե ձեւով չի վնասում մազերը, կարելի է օգտագործել առանց սահմանափակման։ Լավ է զուգակցվում կռատուկի արմատի, եղինջի, ցախու թուրմերի հետ։ Խառնեք 5։1 հարաբերությամբ։
Դիաթեզ, վերքեր գլխի վրա. Դրեք կաթը տաք տեղ, երբ թթվի` տաքացրեք (առանց եռացնելու), քամեք այլ տարողության մեջ։ Կստացվի կաթնաշոռ եւ կաթնաշիճուկ։ Թրջեք լաթը շիճուկի մեջ, դրեք թրջոցներ, պահեք մինչեւ չորանալը։ Կատարեք օրը 2-3 անգամ։
Վարիկոզ, հանգույցներ. Քնելուց առաջ թրջեք բամբակե լաթը գոլ շիճուկի մեջ, ամրացրեք։ Առավոտյան լվացեք օճառով։ Շարունակեք 1-3 ամիս` ըստ անհրաժեշտության։
- Խառնեք տրորած արծաթափայլ օշինդրի խոտը եւ շիճուկը կամ մածունը (1։5), քսեք լաթի վրա, ամրացրեք։ Շարունակեք 1 շաբաթ, ընդմիջեք 3-5 օր։
Շատ օգտակար է թրմված խնձորի խյուսը` 3 ժամ թրմեք եռջրի մեջ։ Կերեք 2-ական ճ/գ` առավոտյան եւ երեկոյան։
- 1 թ/գ դաղձի տերեւը 20 րոպե թրմեք 100 մլ եռջրում, քամեք, ավելացրեք նույն քանակի շիճուկ։ Խմեք 30-50-ական մլ, օրը 4-6 անգամ` սնվելուց առաջ, շարունակեք 2 ամիս։
Թոքախտ. Այս միջոցը պատրաստելիս արցունք է առաջացնում, սակայն պետք է դիմանաք։ Լավ լվացած ծովաբողկի արմատը քերեք կամ մանր կտրատեք, լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք այնքան շիճուկ, որ ծածկի հումքը, խառնեք փայտե գդալով։ Ծածկեք կափարիչով, 4 օր պահեք տաք տեղում։ Խմեք 30-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Թութք. Առավոտյան նախքան սնվելը խմեք 100-400 մլ շիճուկ, կախված վիճակից։
Բրոնխիտ. Մանրացրեք չայիր սողացողի (Agropyrun) արմատը, 1 ճ/գ-ն 5-10 րոպե եփեք 400 մլ շիճուկի մեջ։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։