
Սևան-Լճաշեն ճանապարհահատվածում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել

Գեղարքունիքի մարզի Սևան-Լճաշեն ճանապարհահատվածում այսօր, ժամը 11:00-ի սահմաններում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել:
Տեղում իրավիճակը գնահատելու և անհետաձգելի բժշկական օգնությունը արագ և պատշաճ կազմակերպելու համար ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ շտապ օգնության բրիգադներ` Հրազդանի և Սևանի բժշկական կենտրոններից, ինչպես նաև նեղ մասնագետներ անմիջապես մեկնել են դեպքի վայր:
9 հոգի` տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Սևանի հիվանդանոց: Այս պահի դրությամբ` նրանց կյանքին սպառնացող վտանգ չի հայտնաբերվել:
Մանրամասները ճշտվում են, որոնց մասին լրացուցիչ կհաղորդենք: