Ձմերուկը լիկոպին և արծաթ է պարունակում
- Ձմերուկը հարուստ է հակաօքսիդանտ և հակաուռուցքային հատկություններ ունեցող կարոտինային նյութ՝ լիկոպինով, որը չի տրոհվում ջերմային մշակման ժամանակ:
- Ձմերուկի դոշաբը բուժում է բազմաթիվ հիվանդություններ (Տես` «Ձմերուկի դոշաբը կանանց համար», «168 Ժամ», 24.09.2013թ., և «Ձմերուկի օգտակար և գեղեցկացնող հատկությունները» 1.09.2013թ., «168 Ժամ»):
- Ձմերուկի 100 գ պտղամիսը պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ C վիտամինի մեկ օրվա չափաբաժնի 9 տոկոսը, պանտոտենաթթու՝ 5, պիրիդոքսին՝ 3, լիկոպին 90.6: Սիլիցիում՝ 40, կալիում՝ 9.4, մագնիում՝ 2,8 : Ռուբիդիում՝ 77, բոր՝ 26, կոբալտ՝ 20, վանադիում՝ 5, երկաթ՝ 4 ,պղինձ՝ 7 , մոլիբդեն՝ 2.9 , մանգան՝ 2 տոկոս:
- Ձմերուկը պարունակում է արծաթ՝ 7.1 տոկոս, ու չի պարունակում թրթնջկաթթու՝ 0 տոկոս:
- Ձմերուկը շատ օգտակար է, եթե ուտեք վաղ առավոտյան՝ 05:00-07:00-ն, քանի որ այդ ժամերին օրգանիզմն ունի հեղուկի կարիք, որպեսզի լեղապարկից դուրս բերվի օրվա ընթացքում կուտակված թույնը՝ լեղու հետ:
- Արծաթն ունի հակամանրէ հատկություն, սիլիցիումը նպաստում է դիմադրողականության բարձրացմանը, բորը կարգավորում է մակրո- ու միկրոտարրերի փոխանակման գործընթացը, և այլն: Առավոտյան կերած ձմերուկը շատ օգտակար է օրգանիզմին: Ա. Ամասիացին ձմերուկի բուժիչ հատկությունների մասին գրել է. «Ձմերուկն օգտակար է տենդի դեպքում, իսկ եթե այն ուտեն քացախի ու մեղրի հետ, կմաքրի միզապարկը»:
Մաշկը խոնավեցնող լոսյոն՝ ձմերուկի հյութով
Հարկավոր է.
- Ձմերուկի պտղամիս՝ 500 գրամ
- Մեղր՝ 1 ճաշի գդալ
- Աղ՝ 1 թեյի գդալ (5 գրամ)
Պատրաստման եղանակը.
Պտղամիսը տրորեք, 2 ժամ պահեք սառնարանում, զտեք հյութը, ավելացրեք գոլացրած (35-40 C) մեղրն ու աղը:
Համոզվեք, որ աղը լուծվել է: Խառնուրդը քամեք ու ավելացրեք որակյալ օղի՝ 2:1:
Լոսյոնը պահեք սառնարանում: Պահպանման ժամկետը մինչև 1 տարի է:
Ինչպես օգտագործել
Ներմերսեք մաքուր մաշկին, լվացվեք չորանալուց հետո:
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: