Ձմռանն օրգանիզմը ջանք ու եռանդ չի խնայում տաքանալու համար; Բավական ահռելի էներգիա է ծախսում տաքանալու վրա, մանավանդ եթե եղանակին ոչ համապատասխան եք հագնվում: Քաղցր մի բան ուտելը, որպես արագ էներգիայի աղբյուր դառնում է օրգանիզմի համար արագ լուծում: Դե խեղճ սառած ուղեղ արի ու միացրու կամքի ուժը և պայքարիր այդ մոլեգին պահանջի դեմ: Քաղցրակերության հարցում մեծ դերակատարություն ունի նա
Գեղեցկությունն ու առողջությունն այնպիսի հասկացություններ են, որոնք առանց մեկը մյուսի գոյություն չունեն: Թանկարժեք դեղորայքների հետևից վազելիս՝ մենք հաճախ մոռանում ենք պարզ միջոցների մասին: Ձեզ ենք առաջարկում նիհարելու հրաշալի և պարզ մեթոդ՝ կեֆիր և դարչին: Այն ոչ միայն համեղ է, այլև՝ շատ օգտակար:
Դեռ ուսումնասիրված չէ հիվանդության ամբողջական էթիոլոգիան: Համարվում է՝ էապես մեծ դեր է խաղում գենետիկան և խրոնիկ վարակի առկայությունը, որոնք ախտահարում են ստամոքս-աղիքային տրակտը:
2015թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման` բոտուլիզմի 5 դեպք` 8 տուժածով: Թունավորումների պատճառը հիմնականում եղել է տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումը:
Միայն քնի պակասը չէ, որ վատնում է ձեր էներգիան: Նույնիսկ աննշան գործողությունները կարող են հյուծել ձեզ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ մտովի: Որոշ գիտնականների կարծիքով՝ կան մի շարք վատ սովորություններ, որոնք ձեզ հոգնեցնում են: Նրանք ներկայացրել են կենսակերպի մի քանի փոփոխություններ, որոնք կարող են վերականգնել ձեր ուժերը:
Միշտ մտածում ենք, որ նիհարելը ծանր և հետևողական աշխատանք է պահանջում: Այն մարդը, ով նիհարում է, անմիջապես հերոս է դառնում: «Այ քեզ կամքի ուժ»,-ասում ենք: Նիհարելը, պարզվում է, այնքան բարդ չէ, որքան շատերն են կարծում: Նիհարելուն պետք է վերաբերվել որպես հոբիի, որի ընթացքում և՛ հաճույք ես ստանում, և՛ հաջողության հասնում: Պետք է հետևել ընդամենը 6 կանոնների, և ձեր նպատակակետն օրեցօր ավելի ու ավելի մոտ կլինի:
Որպես կանոն՝ դրանք առաջանում են անհարմար կոշիկներ կրելու արդյունքում: Իրականում կոշտուկները մեր օրգանիզմի պաշտպանական ռեակցիայի արդյունքում են առաջանում. դրանք առաջանում են մաշկի խիստ վնասված հատվածներում, որպեսզի մաշկը պաշտպանեն ավելի լուրջ վնասվածքներից: Սակայն, եթե ժամանակին չազատվեք կոշտուկներից, դրանք կսկսեն ցավել, երբեմն նույնիսկ արյունահոսել՝ այդ կերպ բարձրացնելով վարակի առաջացման հավանականությունը:
Մեթոդը շատ պարզ է. ընկճախտով տառապող մարդկանց առաջարկել են փոքր-ինչ անքնություն: Գիտնականները նկատել են, որ քնի խանգարումները հիմնականում այն ժամանակ են ի հայտ գալիս, երբ մարդն ինչ-որ բանից ընկճված է: Այդ իսկ պատճառով, եթե քունը դիտմամբ կրճատեք, այն կարող է վերածրագրավորել ուղեղի որոշ հատվածները: Տխրությունն անմիջապես կվերանա:
Ավոկադոն օգտակար բազմաթիվ հատկանիշներ ունի: Այն հնարավոր է օգտագործել բազմաթիվ ուտեստներ պատրաստելիս: Չնայած ավոկադոն բավական մեծ կալորիկանություն ունի՝ այն համարվում է դիետիկ մթերք: Ավոկադոն խթանում է ուղեղի աշխատանքը, լավացնում արյան շրջանառությունը:
Այսօր սրտի հիվանդություններն այնքան տարածված և վտանգավոր են, որքան օնկոլոգիական հիվանդություններն ու շաքարախտը: Խնդիրն այն է, որ սրտանոթային հիվանդությունները հաճախ ընթանում են թաքնված կերպով՝ առանց որևէ նախանշանների: Այս հիվանդությունների մի քանի նախանշաններ կան, որոնց մասին կարևոր է իմանալ և դիմել բժիշկների օգնությանը:
Արտրոզն ամենատարածված հիվանդություններից մեկն է: Արտրոզ ասելով հասկանում ենք ներհոդային կրճիկի մաշում, ինչը հանգեցնում է ողջ հոդային շրջանի փոփոխությունների և դիստրոֆիկացիայի:
Ալցհեյմերի հիվանդությունը բնորոշվում է գլխուղեղի նեյրոնների զարգացող և անդառնալի դեգեներացիայով։ Այս հիվանդությունը ծերունական տկարամտության հիմնական պատճառն է համարվում և կարող է զարգանալ 40-90 տարեկան մարդկանց մոտ։ Սակայն հիվանդության առաջացման պատճառները մինչև այժմ անհայտ են, որովհետև նրա հետ զանազան խանգարումներ են կապված, որոնք էլ հանգեցնում են ուղեղի բջիջների ատրոֆիային։
Լյարդի մաքրումն ու դետոքսիկացիան չամիչով՝ ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Օրգանիզմի լարվածությունը խանգարում է օրգանների վերականգնմանը, ինչպես նաև նվազեցնում է դեղամիջոցների և ժողովրդական բժշկության բաղադրատոմսերի արդյունավետությունը: Ձեզ ենք ներկայացնում բնական մի թուրմ, որը մաքրում և դետոքսիկացնում է օրգանիզմը:
Դժվար է պատկերացնել խոհանոցը՝ առանց սխտորի: Տարբեր ճաշատեսակների բաղադրատոմսերի մեջ սխտորն անփոխարինելի է՝ սոուսներ, աղցաններ, ապուրներ, միս: Ի՞նչն է նյարդայնացնում կանանց, իհարկե՝ սխտորի հոտն ու այն մաքրելու ձանձրալի գործընթացը:
Ապնոէն հիվանդություն է, որի ընթացքում քնի ժամանակ հանկարծ կարող է կանգ առնել շնչառությունը։Ապնոէի սիմպտոմներից մեկը խռմփոցն է։ Ապնոէի ժամանակ քնի մեջ շնչառական շարժումները 20-30 վայրկյանով կարող են ընդհատվել գիշերվա մեջ մի քանի անգամ, սակայն երբեմն ընդմիջումները կարող են տևել մի քանի րոպե։
Եղեսպակը (шалфей) շատ օգտակար բույս է։ Դեռևս մանկության տարիներից մենք եղեսպակն օգտագործում ենք հազը և կոկորդի ցավը բուժելու նպատակով։ Բայց իրականում այս բուսատեսակն օգնում է նաև հարթ, տափակ որովայն ունենալ։
Տարվա ցուրտ եղանակին ավելի լավ է օրը սկսել թեյով կամ մեկ այլ համեղ ըմպելիքով: Օգտակար ըմպելիքը պատրաստելու համար բաղադրամասերը պետք է ինքներդ ընտրեք:
Ծաղիկներից շատերը բուժական հատկանիշներ ունեն: Այդ իսկ պատճառով ծաղիկ ընտրելիս պետք է մտածել՝ որտե՞ղ տեղադրել դրանք: Շատ կարևոր է ննջասենյակի ծաղիկների ընտրությունը: Բույսերը ննջասենյակում չպետք է շատ լինեն, իսկ հոտերը պետք է լինեն նուրբ, թեթև, գրեթե աննշան:
Լինում է, որ աշխատանքային օրվա ավարտին դեռևս մնացել է մի քանի ժամ, իսկ դուք արդեն հյուծված եք և հոգնած: Տառապելու փոխարեն, փորձարկեք այս հրաշալի մեթոդը, որը կօգնի ընդամենը մեկ րոպեում վերականգնել ձեր ուժերն ու վերացնել հոգնածությունը: Ձեզանից կպահանջվի կատարել մի քանի շատ պարզ գործողություններ:
Եվ երբ բժիշկը մեզ վիտամինային դեֆիցիտ է ախտորոշում, փորձում ենք գտնել դեղորայքին ալտերնատիվ ճանապարհներ, զբաղվում ենք մթերքներ ցանկի փնտրտուքով, որոնցում պարունակվում է այս կամ այն վիտամինը:
Մագնեզիումի դեֆիցիտը դժվար է ախտորոշել, քանի որ արյան ընդհանուր անալիզի մեջ մագնեզիումը չի արտացոլվում։ Արյան ընդհանուր հոսքի մեջ պարունակվում է ընդամենը 1% մագնեզիում։
Ոտքերի շրջանում տհաճ հոտի առկայությունը պայմանավորված է տարբեր պատճառներով՝ սխալ ընտրված կոշիկներ, սնկեր, առատ քրտնարտադրություն, սթրես, նյութափոխանակության խանգարումներ, հորմոնալ խախտումներ, սխալ սնունդ և այլն:
Մասնագետների պնդմամբ` մեղրի ամենօրյա օգտագործումը կարող է պաշտպանել աչքերը համակարգչի դիմաց աշխատելու վատ հետևանքներից: Եթե համակարգչի առջև ամբողջ օրն անցկացնելուց հետո ձեր աչքերը հոգնում են, կորցնում իրենց փայլը և կարմրում, ապա պետք է դիմել միջոցների:
Կես բաժակ ձիթապտղի յուղը խառնեք 2 ճաշի գդալ ռոզմարինի հետ, դրեք ջեռոցում և պահեք 2 րոպե: Ստացված զանգվածը պետք է ծածկել և թողնել 3 օր: Ապա ստացված զանգվածը պետք է քսել մազերին: Այս միջոցն օգտագործել խորհուրդ է տրվում մազերը լվանալուց հետո:
Բերանը ողողեք աղաջրով: Աղը հակասեպտիկ հատկություններ ունի, ինչպես նաև լավացնում է լնդերում արյան շրջանառությունը: Աղաջրով ողողում կարելի է անել օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան:
Աղը մարդու օրգանիզմի համար կարևոր և չափազանց օգտակար հանքանյութ է: Աղ կա ոչ միայն մեր արյան, այլև՝ բոլոր հյուսվածքային հեղուկների մեջ: Այն պատասխանատվություն է կրում օրգանիզմում փոխանակման գործընթացների համար: Աղն օրգանիզմի համար օգտակար է ոչ միայն ուտելու, այլև արտաքին օգտագործման դեպքում (լոգանքներ, սկրաբներ և այլն):
Ողջ աշխարհում ֆասթֆունդի սիրահարների ամենասիրելի ուտելիքներից մեկը կարտոֆիլի ֆրին է: Այն պարբերաբար օգտագործելու դեպքում մեկ տարվա ընթացքում կարելի է գիրանալ 1.5 կիլոգրամով: Պետք է հիշել նաև, որ անկախ պատրաստման եղանակից՝ կարտոֆիլը կարող է քաշի ավելացման պատճառ դառնալ:
Վիճակագրական տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում, նկատվում է չարորակ նորագոյացությունների ամենամյա աճ` մասնավորապես մեծահասակների շրջանում: Աշխարհում ամեն տարի 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով, ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից: Հայաստանում 2013 թվականին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 7911 նոր դեպք, որոնցից 59-ը արձանագրվել 0-17 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում:
Երևի դժվար թե հանդիպի այնպիսի մարդ, ով իր կյանքի ընթացքում բախված չլինի կրծքային թաց հազի խնդրի հետ։ Դրա առաջացման պատճառները տարբեր կարող են լինել՝ ծխելուց մինչև բրոնխիտ և թոքաբորբ։
Ձուն առավել օգտակար է դեռահասների համար: Ձվի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է կրծքի քաղցկեղի առաջացումը: Ձվի մեջ առկա վիտամինների և ֆոսֆորի համադրությունն ամրացնում է մեր ատամներն ու ոսկորները, իսկ դեղնուցի մեջ առկա լյուտեինը կանխարգելում է տեսողության հետ խնդիրների առաջացումը: