Բարեգործություն արել եմ, անում եմ, անելու եմ, ոչ ոք չի կարող ինձ զրկել այդ ցանկությունից. Սամվել Կարապետյան

«Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր»,- այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ազգային բարերար  Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունը, թե զրկելու է Սամվել Կարապետյանին բարեգործություն անելու հնարավորությունից:

Կարապետյանը հիշեցրեց՝ բարեգործություն արել է, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր, կամ  1500 դոլարանոց բիզնես ուներ ու սեղանների տակով վազվզում էր այս ու այն կողմ ու հովանավորներ էր փնտրում:

«Արել եմ, անում եմ և անելու եմ, որովհետև  ես դա անում եմ Հայաստանի համար, հայ ժողովրդի  համար և ամբողջ հայության համար: Ոչ ոք չի կարող ինձ զրկել այդ ցանկությունից»,- շեշտեց Կարապետյանը: Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող  բիզնեսները խլելու և կառավարիչներ նշանակելու իշխանության որոշումներին, Կարապետյանն ասաց՝ թող մի քիչ կառավարեն: «Մարդիկ չտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են իրենց կյանքում մի բան կառավարեն, հիմա  տալիս ենք, թող կառավարեն: Քարը քարին չեն թողնի, իրենք հնարավորություն ունեին, «Հրազդան ցեմենտ»-ն արդեն քանի տարի իրենց ձեռքում է, թող կառավարեն, հես ա կտեսնեք, թե ինչ կանեն այդ նույն ցեմենտի, կոնյակի գործարանի հետ»,- նկատեց Կարապետյանը:

Անդրադառնալով Հայաստանում միջազգային ներդրումային միջավայրին այս ամենի ֆոնին՝ Սամվել Կարապետյանն արձանագրեց, որ այս իշխանությունների օրոք ՀՀ-ում միջազգային ներդրող գոյություն չի ունեցել: «Ընդամենը հայտարարություններ էին անում նախընտրական: Լրագրողներդ կարող եք ուսումնասիրել, 2024-25 թվականներին, 2026 թվականի վեց ամիսն անցավ, քանի՞ միջազգային ներդրող է եղել ու ի՞նչ գումար են ներդրել»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31