Մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների․ սա մարդ չէ, մեխանիզմ է, որը ստեղծել են լուրջ պետություններ. Սամվել Կարապետյան

«Մենք պայքարում ենք մեխանիզմի դեմ, որը ստեղծել են թշնամի պետությունները՝ մեր երկիրը կործանելու համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ազգային բարերար Սամվել Կարապետյանը:

Նա նշեց, որ բարեգործություն այս փուլում սկսել են իրականացնել այն վայրերից, որտեղ շատ քվեներ են ստացել, սակայն դա լինելու է շարունակական: «Բայց մենք առաջին հերթին անում ենք այն վայրերում, որտեղ մարդիկ մեզ վստահել են և տվել են իրենց  քվեն»,- հստակեցրեց Կարապետյանը:

Անդրադառնալով քաղաքական կոնսոլիդացիայի ներկայիս փուլին՝ Սամվել  Կարապետյանը պարզաբանեց, որ հանդիպումներ է ունենում և չի կարող ասել, թե որ ուժերի հետ է հանդիպել, համարյա ամեն շաբաթ հանդիպումներ է ունենում: Ըստ նրա, գլխավոր ուժերի հետ եղել են հանդիպումներ: Սակայն Կարապետյանը չկոնկրետացրեց, թե որ ուժերի ներկայացուցիչների հետ է հանդիպել:

«Առաջին դեմքերից մարդիկ կալանավայրերում են, հանդիպում ենք այն մարդկանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն»,- ասաց Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ քննարկում են  պայքարի ճանապարհը: Նա նաև մեկնաբանեց, որ ընդդիմադիրները մանդատները վերցրին, գնացին խորհրդարան, որպեսզի  պայքարի մաս կազմեն: «Դրսում մենք մեր ձևով պայքարելու ենք»,- նկատեց նա: Կարապետյանի խոսքով, Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել:

Կարդացեք նաև

Սամվել Կարապետյանը շեշտեց, որ պայքարը չի ցանկանում պայմանավորել որևէ ժամկետով՝  աշուն-գարունով: Նրա հավաստիացմամբ, երբ կգա օրը,  իրենք կասեն իրենց լուրջ խոսքը: «Ես հասկանում եմ, որ Դուք բոլորդ հոգնել եք, զզվել եք այս իշխանություններից, ուզում եք մեկ օր  շուտ ճանապարհենք իրենց, մենք էլ ենք արդեն հոգնել ու զզվել, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով: Մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների»,- ասաց նա՝ շարունակելով, որ իրենք անում են ամեն ինչ, ինչը հնարավորություն է տալիս  օրինական  ճանապարհով հեռացնել այս իշխանությանը: «Բայց ես Ձեզ արդեն  մի անգամ բացատրել եմ, սա մարդ չէ, սա մեխանիզմ է մեր դեմ, մենք պետք է քանդենք այս մեխանիզմը, որպեսզի  վերջնական հաղթանակ տանենք: Իսկ մեխանիզմը  դժվար է քանդել, որովհետև  այդ մեխանիզմը ստեղծել են շատ լուրջ պետություններ, ոչ բարեկամ պետություններ,  դրա համար քանդելը համ դժվար է, համ ժամանակ է պահանջում»,- նշեց Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ մեխանիզմը ստեղծել են, որ մեր երկիրը տանեն կործանման: Նա նշեց, որ ստեղծողների շարքում ոչ միայն Ադրբեջանն է:

Կարապետյանը լրագրողներին ասաց. «Դուք պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ, որ սրանց հեռացնենք, որովհետև առանց ինձ չեք կարող սրանց հեռացնել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31