Թեյ վահանագեղձի համար
Վահանագեղձի գործունեության խանգարման հետևանքով կարող է խախտվել դաշտանի պարբերությունը, առաջանալ կանանց անպտղություն կամ վիժում, հնարավոր է, որ երեխայի մոտ ախտորոշվի բնածին խպիպ կամ հիպոտիրեոզ:
Կնոջ մոտ նվազում է սիրելու կամ սիրված լինելու ցանկությունը, առաջանում լրջագույն հոգեբանական սթրես, կյանքի որակի անկում: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում բաղադրատոմս, որն օգնել է մայրիկիս ու նրա մայրիկին: Ասում էին, որ այս դեղաբուսային փունջն Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու քահանաներն են մշակել, այնինչ տատիկս Քանաքեռի Սբ. Հակոբ եկեղեցու քահանայապետ Տեր Գևորգի դուստրերից մեկն է եղել: Սակայն կարևոր եմ համարում նշել, որ նույն դեղատոմսը՝ չնչին տարբերությամբ, կարդացել եմ նաև ռուսական մամուլում («Энциклопедия здоровья», февраль, 2012год, стр. 18):
Օրգանիզմը մաքրող թեյ: Օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում:
Առաջարկված է «Народный лекарь» ամսագրի խմբագրակազմի կողմից. «Этот очищающий чай можно использовать как при гипо- так и при гиперфункции щитовидной железы».
Պահանջվում է.
- Սոճու մատղաշ փշատերևի ասեղիկներ՝ 4 ճաշի գդալ (Տես՝ Ջ. Սահակյան, «Պահապան ծառերի բուժիչ զորությունը»):
- Մասուրի պտուղ՝ 2 ճաշի գդալ:
- Սոխի կճեպ՝ 4 ճաշի գդալ (Տես՝ Ջ.Ս. «Մոգական բուժարարներ»):
- Ազնվամորի անտառայինի տերև՝ 2 ճաշի գդալ:
Պատրաստման եղանակը.
- Բաղադրիչները մանրացրեք, երեկոյան լցրեք 1 լ եռջրի մեջ ու 10 ժամ թրմեք ջերմապահում, քամեք քառատակ ծալած թանզիֆով:
Ինչպես օգտագործել.
Խմեք օրվա ընթացքում՝ առաջին 1-2 շաբաթը՝ 500-ական մլ, հետո՝ 1-ական լիտր ջրի փոխարեն: Շարունակեք 3-6 ամիս:
Այլ խորհուրդներ
- Վահանագեղձի ցածր ֆունկցիայի դեպքում կարելի է ավելացնել՝ պատրաստի թուրմի մեջ՝ մինչև 20 մլ մաղադանոսի հյութ կամ 10-15 կաթիլ դեղնենու փշապտղից պատրաստված ոգեթուրմ:
Ուշադրություն
Դեղնենին պարունակում է դիյոդիդ, որի շնորհիվ խնայվում է վահանագեղձի էներգետիկ ռեսուրսը:
- Վահանագեղձի բարձր ֆունկցիայի դեպքում դեղաբուսային փնջի մեջ կարելի է ավելացնել 2 թ/գ ուրց (Տես՝ «Բուժիչ ուրցը», Ջ.Ս., «168 Ժամ», 29.07.2015թ.): Վահանագեղձի ցածր ֆունկցիայի դեպքում ուրցը կարող է վնասել, թեպետ նման գրառում անձամբ ինձ չի հանդիպել:
- Բարձր ֆունկցիայի դեպքում օգտակար է վարունգի հյութը՝ 50-ական մլ, օրը 2-3 անգամ:
Զգուշացում: Բոլոր դեպքերում խորհրդակցեք բժիշկ էնդոկրինոլոգի հետ:
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: