Մաքրեք արյունատար անոթներն ու լավացրեք ուղեղի աշխատանքը

Սոխը հնագույն բանջարեղեններից մեկն է, որը հայտնի է իր բուժարար հատկանիշներով: Այն օգտագործվում է աշխարհի տարբեր խոհանոցներում՝ որպես հավելյալ համեմունք:

Սոխը շատ առողջարար է: Սոխարմատը պարունակում է բուժիչ բաղադրիչներ և կարող է օգտագործվել՝ որպես բազմաթիվ հիվանդությունների դեմ դեղամիջոց:

Սոխը պարունակում է կարբոհիդրատներ, պրոտեիններ և քիչ քանակությամբ ճարպեր: Բացի այս, սոխը պարունակում է վիտամիններ և հանքանյութեր, կալիում, սուլֆատ, վիտամիններ B1, B2,C, K, P և բետա-կարոտին: Օրգանիզմում սոխն ազդում է ինսուլինի նման:

Այս առողջարար բանջարեղենը կարող եք ավելացնել յուրաքանչյուր սննդի մեջ: Այն կարող եք տապակել, ավելացնել աղցաններին, սակայն healthyfoodstar կայքն առաջարկում է սոխի օգտագործման մեկ այլ տարբերակ:

Կարդացեք նաև

Բաղադրություն

  • 100գ սոխի հյութ
  • 100գ մեղր

Պատրաստման եղանակը

Վերցրեք սոխը և քամեք հյութը հյութաքամիչով: Ստացված հյութը խառնեք մեղրի հետ, և հեղուկն արդեն պատրաստ է:

Օգտագործման եղանակը

Օրական 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ ընդունեք այս դեղամիջոցից մեկ ճաշի գդալի չափով:

Այս դեղամիջոցը հրաշալի կերպով կմաքրի արյան անոթները և կլավացնի հիշողությունը: Բացի այդ, սոխը կլավացնի ուղեղի աշխատանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս