Սնկեր. Որոշ տեղեկություններ դրանց բուժիչ հատկությունների մասին
Ավելի քան 2000 տարի առաջ Չինաստանում և Ճապոնիայում սնկաբուժությունը զարգացել է՝ որպես բժշկության ինքնուրույն ճյուղ. «Shinnoh Honsohkyo» գրքում ճապոնացի իմաստասերներն առավելագույն կարևոր դեղամիջոցների ցանկի առաջին տողի վրա նշել են ծառերի վրա աճող «ռեյշի» սունկը: Նման սնկերը հազվադեպ են հանդիպում, իսկ գտնողը պարտավոր էր հանձնել կայսեր գանձարան:
Ճապոնացի բժիշկ Գոռո Չիխարան 20-րդ դարի կեսերին առանձնացրել է շիիտակե սնկից գերհզոր հակաուռուցքային ազդեցություն ունեցող լենտինան նյութը:
Հակաբիոտիկներ
www.fungocenter. com կայքից կարող եք իմանալ շատ հետաքրքիր մանրամասներ սնկերի մասին:
Պարզվում է, որ սնկերի (крестовик зелёный) հակաբիոտիկ հատկությունն առաջին անգամ նկատել է ռուս բժիշկ Պոլոտեբնովը, նա սնկի բորբոսով թրջոց է դրել թարախային վերքերի վրա:
- Անգլիացի գիտնական Ֆլեմինգը շատ ավելի հետևողական գտնվեց ու կարողացավ ապացուցել, որ այդ սնկի բորբոսը պարունակում է լայն հակամիկրոբային ազդեցություն ունեցող նյութ, որն անվանվեց «Պենիցիլին»: Ըստ այլ վարկածի՝ Ֆլեմինգը մոռանում է, թե որտեղ է դրել ստաֆիլոկոկ պարունակող սրվակը, երբ գտնում է այն, ապա նկատում է, որ սրվակում առաջացած սնկի բորբոսը վերացրել է բակտերիաների զգալի մասը:
- Կարճ ժամանակ անց պարզվեց, որ բոլոր տեսակի ՝միկրոսկոպիկ չափեր ունեցող բորբոսը կամ մեզ ծանոթ գլխարկավոր սնկերը պարունակում են հակաբիոտիկ նյութեր, որոնք տարբերվում են իրենց հատկություններով ու կարող են օգտագործվել տարբեր հիվանդությունների բուժման համար:
Որոշ սնկերի բուժիչ ազդեցության մասին
- Ագարիկոնը, նույնն է` շամպինիոն, պարունակում է նյութեր, որոնք ունեն ճնշող ազդեցություն ոսկեգույն ստաֆիլոկոկի (ողկուզաձև մանր է), տիֆի ու պարոտիտի հարուցչի հանդեպ (Տես` «Շամպինիոն», «168 Ժամ», 22.08.2014թ.)
- Պարոտիտը հարականջային գեղձի բորբոքումն է:
- Շվեդ գիտնականները հայտնաբերել են, որ պղպեղասունկը (груздь) ու շիկասունկը (лисичка) նույնպես ունեն հակաստաֆիլոկոկային ազդեցություն, բացի այդ՝ շիկասունկը պարունակում է նյութեր, որոնք տրոհում են մակաբույծների ձվերի թաղանթը:
- Սպիտակ սնկից ստանում են դեղամիջոց «Հերցենին», որն արդյունավետ է ստենոկարդիայի բուժման ընթացքում: Գիտնականները կարծում են, որ սպիտակ սունկն ունի քաղցկեղի զարգացումը կանխարգելող հատկություն, ու խորհուրդ են տալիս ընդգրկել սննդակարգում: Կարելի է ուտել շաբաթական 200 գ, հում վիճակում՝ օրը 25 -30 գ:
- Յուղասնկի (маслёнок) ոգեթուրմն ունի գլխացավն ու հոդատապի պատճառած ցավերը հանգստացնող ու վերքերը բուժող ազդեցություն:
- Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է կեչու վրա աճող մակաբույծ հաբեթասունկը (Inonotus oblicuus, чага):
- Սնկերի մեջ պարունակվող նյութերը կորցնում են հակաբակտերիալ հատկությունները՝ ջերմային մշակման (40- 50 C-ից բարձր), քացախաջրի, աղաջրի, ալկոհոլի (10-20 տոկոսից բարձր) ազդեցության հետևանքով: Չորացրած սնկի մեջ օգտակար նյութերը պահպանվում են:
- Սունկը նաև սպիտակուցների մատակարար է ու պարունակում է մարդու օրգանիզմի համար անչափ կարևոր սելեն միկրոտարրը:
Խորհուրդ է տրվում ուտել շաբաթական 200 գրամ սունկ՝ մսի փոխարեն:
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: