Երբ կգա օրը, մենք կասենք մեր լուրջ խոսքը, հիմա քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը․ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

Ես բարեգործություն արել եմ, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը ծնված չէր․ Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։Ներկայացնում ենք Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

  • Ես բարեգործություն արել եմ, անում եմ, և անելու եմ, որովհետև ես դա անում եմ Հայաստանի, հայ ժողովրդի և ամբողջ հայության համար, և ինձ ոչ ոք չի կարող զրկել այդ ցանկությունից։
  • Մարդիկ չտես-գյորմամիշ են, ուզում են մի բան կառավարել, տեսնենք՝ ինչպես կկառավարեն, քարը քարին չեն թողնի. Կարապետյանը՝ Ծառուկյանի բիզնեսները խլելու մասին։
  • Իրենց օրոք Հայաստանում գոյություն չի ունեցել միջազգային ներդրում։ Դրանք ընդամենը նախընտրական հայտարարություններ էին։
  • Քաղաքական գլխավոր ուժերի հետ կոնսոլիդացիայի շուրջ քննարկումներ եղել են։ Չեմ ցանկանում մանրամասնել, թե որ ուժերի հետ են հանդիպումներ եղել։ Գրեթե ամեն շաբաթ հանդիպումներ, քննարկումներ լինում են։ Քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը։ Մարդիկ հիմա կալանավայրերում ենք, քննարկում ենք այն մարդկանց հետ, որոնք կալանավորված չեն։
  • Երբ կգա օրը, մենք կասենք մեր լուրջ խոսքը։ Ես հասկանում եմ, որ բոլորը հոգնել են, զզվել այս իշխանություններից, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով, մենք չենք տանում մեր երկիրը ցնցումների։
  • Մենք պետք է քանդենք այս մեխանիզմը, իսկ դա քանդելը շատ դժվար է, քանի որ այն ստեղծել են շատ լուրջ պետություններ։
  • Առանց ինձ՝ դուք սրան (Փաշինյանին-Խմբ․) չեք կարող հեռացնել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31