Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե որևէ մեկը վճար կստանա Հորմուզի նեղուցով անցնելու համար, ապա դա կլինի ԱՄՆ-ն։
«Ես թույլ չեմ տա նրանց վճար գանձել։ Եթե որևէ մեկը դա անի, ապա դա մենք ենք լինելու», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
Նա ընդգծել է, որ վճարման հարց Իրանի հետ բանակցություններում չի քննարկվում։
ԱՄՆ ղեկավարը նաև հերթական անգամ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այժմ լիովին վերահսկում են Հորմուզի նեղուցը:
Նշենք, որ իրանական կողմ բազմիցս հերքել է Վաշինգտոնից եկող պնդումները Հորմուզի նեղուցի վերաբերյալ։

