Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարզիկները խոցելի են սիրտ-անոթային հիվանդությունների համար, չնայած մշտական ֆիզիկական ակտիվությանը:
Ինչպե՞ս որոշել, թե որ հորմոնը չի բավականացնում օրգանիզմում։ Ամենաճշգրիտ պատասխանը կարելի է տալ՝ արյունը հետազոտության հանձնելով հորմոնները ստուգելու համար, որի արդյունքները ձեզ կարող են հուշել, թե որ հորմոնի դեֆիցիտն է զգում ձեր օրգանիզմը տվյալ պահին։
Թուզն ամենահամեղ մրգերից է, որը խորհուրդ է տրվում նաև մի խումբ առողջական խնդիրների առկայության դեպքում: Fithacker.ru-ն ներկայացրել է թզի օգտագործման մի քանի միջոց:
Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող անձանց պետության կողմից տրամադրվող բոլոր հոգեմետ դեղերը տեղական արտադրության են, ոչ թե ներկրված որեւէ դեղագործական ընկերության կողմից:
Եթե մշտական հոգնածություն եք զգում, հնարավոր է՝ օրգանիզմին չեն բավարարում երկաթի և B12 վիտամինի մակարդակը: Rd.com-ի հաղորդմամբ՝ անեմիան բնորոշվում է էրիթրոցիտների քանակի նվազմամբ: Անեմիայի մասին կարող են վկայել հետևյալ նշանները:
Վահանաձև գեղձը հորմոններ է արտադրում, որոնք մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանն ու կենսական կարևոր օրգանների աշխատանքին:
Fabiosa.ru-ն ներկայացրել է 4 մթերք, որոնք բացասական ազդեցություն են ունենում անոթների վրա:
Ամերիկացի գիտնականները մշակել են AT-121 ցավազրկողը, որն ավելի ուժեղ է մորֆինից, կախվածություն եւ վտանգավոր կողմնակի ազդեցություններ չի առաջանցնում:
Վիտամինների անբավարարությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ որպես հետևանք՝ կարող են կուրջ խանգարումներ առաջանալ: Estet-portal.com-ի հաղորդմամբ՝ կարևոր է լիարժեք սնվել՝ օրգանիզմն անհրաժեշտ վիտամիններով ու միկրոէլեմենտներով ապահովելու համար:
Հիպերտոնիան բավական տարածված խնդիր է, որի պատճառ են դառնում մի խումբ գործոններ: Պարբերաբար այս խնդրին բախվելու դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը՝ պատճառները վեր հանելու և անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար:
ՀՀ առողջապահության նախարարությունը հերթական անգամ իր մտահոգությունն է հայտնում մայրաքաղաքում աղբահեռացման ուշացումներով, քանի որ հատկապես տարվա տաք եղանակին կուտակված աղբն առողջության համար վտանգավոր մի շարք երևույթների առաջացման և տարածման պատճառ է դառնում` բարձրացնելով բնակչության շրջանում հիվանդացման ռիսկը:
Մագնիումը բազմաթիվ քիմիական գործընթացների է մասնակցում և կարևոր դեր ունի օրգանիզմում: Այս տարրի անբավարար մակարդակի դեպքում օրգանիզմում կարող են մի շարք խնդիրներ նկատվել:
Վահանաձև գեղձի հիվանդությունների հետևանքով օրգանիզմում նկատվում են բազմաթիվ խանգարումներ, որոնք էականորեն ազդում են հիվանդի կյանքի որակի վրա:
Բերանում հաճախ եք չորություն զգում, բայց առանց դրան ուշադրություն դարձնելու՝ պարզապես հագեցնո՞ւմ եք ծարավը: Estet-portal.com-ի հաղորդմամբ՝ այսպիսի վարվելակերպը կարող է իսկապես վնասել առողջությանը, քանի որ օրգանիզմը հաճախ է ազդանշաններ ուղարկում, որոնք հնարավորություն են տալիս ժամանակին հասկանալ խնդիրն ու հոգ տանել առողջական վիճակի մասին:
Վահանաձև գեղձի արտադրած հորմոնները կարգավորում են օրգանիզմի մի շարք գործառույթներ, այդ թվում՝ նյութափոխանակությունը:
Սրտաբանության եվրոպական ընկերության մասնագետները որոշել են առողջության համար քնի լավագույն ժամաքանակը. համապատասխան մամուլի տեղեկագիրը հրապարակված է ընկերության պաշտոնական պորտալում։
Հետազոտությունները ցույց ն տվել, որ բազուկից, գազարից ու խնձորից պատրաստված հյութի մեջ կա այն ամենը, ինչն անհրաժեշտ է կատարյալ մաշկ ունենալու համար:
Ձվարանների կիստան բարորակ գոյացություն է, որը բավական հաճախ է հանդիպում: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ դեպքերի մեծամասնությունում, որպես այդպիսին, ախտանշաններ չեն նկատվում, կիստաները հիմնականում հայտնաբերվում են ուլտրաձայնային հետազոտության ընթացքում:
Հայաստանի շտապօգնության մեքենաներն ու ռեանիմոբիլների թիվը կավելանա 190-ով:
Սան Լուիս Օբիսպոյի Կալիֆոռնիական պոլիտեխնիկական համալսարանի աշխատակցուհի գիտությունների դոկտոր Քարի Փիլոլան ACSM՚s Health & Fitness Journal հանդեսի համար գրված հոդվածում պատմել է, թե ինչպես ազատվել փորի շրջանում ճարպակալումից։
Խորհուրդներ օրգանիզմում D վիտամինի մակարդակը կարգավորելու համար։
Բուժհաստատությունները կազատվեն ավելորդ թղթաբանությունից, աշխատանքները կարվեն էլեկտրոնային տարբերակով:
Վահանաձև գեղձն օրգանիզմում բազմաթիվ կարևոր գործառույթներ է իրականացնում, արտադրում հորմոններ: Գեղձի աշխատանքի խանգարման դեպքում առաջանում են հիպո կամ հիպերթիրեոզ. ամեն բան կախված է նրանից՝ գեղձի ակտիվությունը մեծանում է, թե նվազում:
Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում օգոստոսի 25-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ընդունել է ԱՀ իր գործընկեր Արայիկ Բաղրյանը:
Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման վրա ազդում են մի շարք գործոններ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ ռիսկի գործոնների շարքին են դասվում մարդու պապիլոմավիրուսային վարակը, իմունային համակարգի անբավարարությունը, ծխախոտի օգտագործումը, տարիքը, հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործումը, գենետիկ նախատրամադրվածությունը:
Մարգարիտա Կորոլյովան հայտնի աստղային սննդաբան է, որի հմուտ ղեկավարության ներքո նիհարում է ռուսական շոու-բիզնեսի մեծամասնությունը:
Պնդուկը մեծ քանակով յուղեր է պարունակում, ինչպես նաև՝ սպիտակուց, պրոտեին, ածխաջրեր, B1, B2, B6 , E վիտամիններ, օրգանիզմի աշխատանքի համար այդքան կարևոր հանքանյութեր, ինչպիսիք են կալիումը, կալցիումը, մագնիումը, ցինկը, նատրիումը, երկաթը։
Լյարդն ամենակարևոր ու անընդհատ շարժման մեջ գտնվող օրգաններից է, ինչպես սիրտը։ Այն ողջ մարսողական համակարգի հետ սերտորեն համագործակցող, վերամշակող ու մաքրող օրգան է։
Ալոէի 0.5 կգ թարմ տերևները փաթաթում են պինդ սև թղթով կամ փայլաթիթեղով, որպեսզի ներս լույս չանցնի: Չի կարելի տերևները ոչ լվանալ, ոչ կտրել:
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում՝ ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում։