Կարևոր. նշաններ, որոնք վկայում են խոցային հիվանդության մասին

Ստամոքսի և տասներկումատնյա աղու լորձաթաղանթի խոցերն առաջանում են տարբեր պատճառներով: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ դեպքերի մեծամասնությունում պատճառը Helicobacter pylori միկրոբն է, ինչպես նաև հակաբորբոքային միջոցների երկարատև ընդունումը: Հիվանդության զարգացմանը կարող են նպաստել գենետիկ նախատրամադրվածությունը, վնասակար սովորությունները և այլ գործոններ:

Ստամոքսի խոցը բավական ուժեղ ցավի պատճառ է դառնում, իսկ համապատասխան բուժում չստանալու դեպքում կարող են լուրջ բարդություններ զարգանալ: Այդ պատճառով կարևոր է ժամանակին ստանալ ախտորոշում և բուժում՝ թեև մարդկանց շրջանում այն կարող է տարբեր կերպ արտահայտվել:

Ցավ: Խոցային հիվանդության հիմնական ախտանշանը ցավն է, որն առաջանում է կրծքավանդակից մինչև պորտ ընկած հատվածում: Ցավը սաստկանում է սնունդ ընդունելուց հետո, հիմնականում ընդհատվող բնույթ է կրում:

Անհարմարության զգացում որովայնում: Այս ախտանշանը ևս սրվում է սնունդ ընդունելուց հետո: Մարդիկ, ովքեր տառապում են խոցային հիվանդությամբ, հաճախ են գազերի կուտակում ունենում, գանգատվում անհարմարության զգացումից:

Կարդացեք նաև

Սրտխառնոց: Սրտխառնոցը հատկապես անհանգստացնում է առավոտյան ժամերին, երբ ստամոքսը դատարկ է:

Ծանրություն որովայնում, փքվածություն: Սրանք կարելի է համեմատել այն զգացողության հետ, որն առաջանում է չափից շատ ջուր օգտագործելու արդյունքում:

Գրիպանման երևույթներ: Խոցային հիվանդությամբ տառապող մարդիկ հաճախ են հիվանդության ախտանշանները շփոթում գրիպի հետ:

Ախորժակի կորուստ: Սննդի վերամշակման ընթացքում որովայնում ցավ է առաջանում: Սուր ցավի պատճառով մարդկանց մեծ մասն ախորժակի կորուստ է ունենում:

Գլխացավ: Գլխացավը հիմնականում տանջում է քաղցած ժամանակ:

Քաշի նվազում: Ուժեղ ցավը, որն առաջանում է խոցային հիվանդության հետևանքով, առաջացնում է ախորժակի նվազում՝ հանգեցնելով քաշի անկման: Քաշի նվազման պատճառ է դառնում նաև փսխումը:

Արտաթորանքի գույն: Խոցի դեպքում արտաթորանքը կարող է մգանալ: Բարդ դեպքերում կարող է նկատվել նաև արյուն:

Արյունային փսխում: Հիվանդության զարգացման դեպքում կարող է նաև արյունային փսխում նկատվել: Այս դեպքում հարկավոր է շտապ դիմել բժշկի:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս