«Էսկոզին» արտադրանքը հակաքաղցկեղային դեղ չէ. առողջապահության նախարարության հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ «Էսկոզին» արտադրանքը հակաքաղցկեղային դեղ չէ:

«Օրեր առաջ sisian.info կայքը տարածել էր տեղեկատվություն «ԷՍԿՈԶԻՆ ԴԵՂԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ» վերնագրով: Ըստ տեղեկատվության, «Միքայելյան բարեգործական» հասարակական կազմակերպությունը, որ գործում է Սիսիան քաղաքում, որպես «հակաքաղցկեղային» միջոց «Էսկոզին» կոչվող պրեպարատը բաժանել է Սիսիանի սոցիալապես առավել խոցելի խմբերին:

Արձագանքելով հրապարակմանը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ, հունվարի 23-ին «Էսկոզին» արտադրանքը, որը չի հանդիսանում հակաքաղցկեղային դեղ, Միքայելյան բարեգործական» հասարակական կազմակերպությունից հետ է հավաքվել` կիրառման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար: Խմբաքանակն այժմ պահեստավորված է առողջապահության նախարարության մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում:

Տեղեկացնում ենք, որ «Էսկոզին» (Escozine) արտադրանքը կենսաբանական ակտիվ հավելում է: Գրանցման մասին տեղեկությունն առկա է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պետական գրանցման մասին վկայականների ընդհանուր ռեեստրում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031