«Մյուս տարի կմտածենք քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի վրայից համավճարը հանելու մասին». Արսեն Թորոսյան

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ ուռուցքաբանության ոլորտում վիրահատությունների անվճար դառնալու մասին հարցին:

Նա նշեց, որ չարորակ ուռուցքների դեպքում վիրահատության համար համավճար է եղել, պետպատվերի մասնաբաժինը շատ փոքր է եղել:

Ա.Թորոսյանի խոսքով՝ այս տարի առողջապահության բյուջեի աճի շրջանակներում մոտ 700 մլն կուղղվի ուռուցքաբանության ոլորտին, բայց վիրահատությունները կատարվելու են միայն այն կլինիկաներում, որոնք կբավարարեն ներկայացվող չափանիշներին:

«Մյուս տարի կմտածենք քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի վրայից համավճարը հանելու մասին»,- ասաց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031