Հայաստանը ներդնում է գլխուղեղի անոթների ստենտավորման ծրագիր

«Սրտի ստենտավորման՝ «Stand for life» ծրագրի նման ներդրվում է ևս մեկ ծրագիր՝գլխուղեղի անոթների փակման դեպքում միջամտություններ անելու համար: Մենք հիմա ուզում ենք գլխուղեղի փակված անոթները նույն կերպ բացել, ինչպես բացում ենք սրտի անոթները: Հույս ունեմ, որ փետրվարի 1-ին կհասցնենք սկսել: Ամեն ինչ, կարծես թե, պատրաստ է: Այս քանի օրն այդ համակարգի ներդրման վերջին «շտրիխներն» են արվում»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ մարզերում «Շտապ օգնություն» ծառայության խմբերն արդեն վերապատրաստում են անցել այս ծրագրի շրջանակում, հիմա վերջին որոշումներ են ընդունում: «Ճիշտ ախտորոշման և Երևանի երկու կենտրոն՝ «Էրեբունի» և «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց հասնելու դեպքում պետպատվերով գլխուղեղի անոթների իշեմիկ ինսուլտների բուժման ծրագիրը կաշխատի»,-ասաց Թորոսյանը:

Նա շեշտեց, որ անկախ սոցիալական կարգավիճակից, դրա շահառու կարող են դառնալ բոլորը, ում կյանքին վտանգ կսպառնա՝ այնպես, ինչպես «Stand for life» (Սրտի անհետաձգելի վիրահատություններ) ծրագրի դեպքում:

«Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրով սուր ինֆարկտի ծանր դեպքերում, բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում հիվանդի կյանքը փրկում են` ոչ դեղապատ մեկ ստենտ անվճար տեղադրելու միջոցով: Ծրագիրը մեկնարկել է 2015-ի հունվարից:

Տեսանյութեր

Լրահոս