Որտե՞ղ փնտրել վիտամիններ
Վիտամինների կարիք ժամանակ առ ժամանակ բոլորս ենք ունենում` անկախ սեռից, տարիքից, զբաղմունքից, սոցիալական դիրքից, կրթական մակարդակից և այլ գործոններից:
Եվ երբ բժիշկը մեզ վիտամինային դեֆիցիտ է ախտորոշում, փորձում ենք գտնել դեղորայքին ալտերնատիվ ճանապարհներ, զբաղվում ենք մթերքներ ցանկի փնտրտուքով, որոնցում պարունակվում է այս կամ այն վիտամինը:
Ստորև ներկայացնում ենք այն մթերքների սեղմ ցանկը, որոնք հարուստ են կոնկրետ որևէ վիտամինով:
Եվ այսպես`
Վիտամին A – տավարի լյարդ, ձու, կաթնաշոռ, ձուկ, կաթ, սպանախ, գազար, մաղադանոս։
Վիտամին B1- ձու, կաթ, տավարի լյարդ, կանաչ ոլոռ, լոբի, խմորիչ, ցորենի ածիկ։
Վիտամին B2 – կաթնաշոռ, ձու, վարսակի փաթիլներ, խոզի միս, ձուկ, կաթ, սոյայի ձեթ։
Վիտամին C – ցիտրուսային մրգեր, կարմիր մրգեր, ծաղկակաղամբ, կարմիր պղպեղ, կանաչ ոլոռ, լոբի, բողկ։
Վիտամին D – բուսայուղ, տավարի լյարդ, ձուկ, ձվի դեղնուց, տավարի միս։
Վիտամին E – կաթ, կանաչ սալաթ, ցորենի ածիկ, բուսայուղ։
Վիտամին F – ձկան յուղ, ձիթայուղ, չրեր։
Վիտամին H – տավարի լյարդ, սունկ, վարսակի փաթիլներ, շոկոլադ, ձվի դեղնուց, ընկուզեղեն, կաթ։
Վիտամին K – ծովային կաղամբ, կանաչ թեյ, սպանախ, սոխ, ոսպ։
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ