Սրտի հիվանդության նախանշանները
Այսօր սրտի հիվանդություններն այնքան տարածված և վտանգավոր են, որքան օնկոլոգիական հիվանդություններն ու շաքարախտը: Խնդիրն այն է, որ սրտանոթային հիվանդությունները հաճախ ընթանում են թաքնված կերպով՝ առանց որևէ նախանշանների: Այս հիվանդությունների մի քանի նախանշաններ կան, որոնց մասին կարևոր է իմանալ և դիմել բժիշկների օգնությանը:
Սրտանոթային հիվանդությունների նախանշանները.
- Կրծքային հեղձուկը կարող է արտահայտվել ոչ միայն կրծքավանդակի ցավերով, այլև՝ մարմնի այլ մասերի՝ ուսերի, ձեռքերի, պարանոցի, ծնոտի և ատամների: Ուշադրություն դարձրեք նաև այն ցավին, որն ի հայտ է գալիս ֆիզիկական վարժություններից հետո, օրինակ, զբոսնելուց: Անմիջապես բժշկի դիմեք:
- Կանանց մոտ միգրենը կարող է նաև լինել սրտանոթային հիվանդության նախանշան: Այն կանայք, որոնց մոտ ամիսը մեկ անգամ գլխացավ է առաջանում, որն ուղեկցվում է աչքերի առջև զիգզագների առաջացմամբ, 2 անգամ ավելի հաճախ են սրտանոթային հիվանդության զոհ դառնում:
- Մեկ շաբաթից ավելի տևող գրիպի դեպքում ևս պետք է դիմել բժշկի: Սրտանոթային համակարգում խախտումները կարող են առաջացնել հոգնածություն և ծանր շնչառություն, որը շատ նման է գրիպի, բայց առանց դրան հատուկ հոդացավերի:
- Ուշադրության կենտրոնացման խախտումներ: Արյան ճնշման ընկնելուն զուգահեռ՝ անբավարար արյուն է լցվում ուղեղ, որն էլ առաջացնում է ցրվածություն և կենտրոնացման խնդիրներ:
- Քայլելու ընթացքում ոտքերում ցավը և ցնցումները նույնպես կարող են սրտանոթային հիվանդությունների նախանշան համարվել:
- Պարզվում է՝ խռմփոցը նույնպես կարող է սրտանոթային համակարգում խախտումների ազդանշան լինել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը