10 գաղտնիք՝ որովայնից ազատվելու համար

Takprosto.cc կայքը 10 խորհուրդ է ներկայացրել, որոնք կօգնեն ազատվել որովայնից:

1. Ժամը 15-16-ի ընթացքում պետք է մթերք ուտել, որը հարուստ է սպիտակուցներով: Նշանակություն չունի՝ դա կլինի ընդեղե՞ն, կոկտե՞յլ, թե՞ կաթնաշոռ:

2. Պարտադիր ֆիզիկական վարժություններ արեք՝ հատկապես շեշտը դնելով որովայնի  մկանների վրա:

3. Շաքարն օգտագործեք նվազագույն քանակով:

Կարդացեք նաև

4. Մի մոռացեք, որ նյութափոխանակությունը սկսվում է արդեն այն ժամանակ, երբ դուք ուտում եք: Այդ պատճառով ցանկացած մթերք լավ ծամեք:

5. Մարզիչները սովորաբար խորհուրդ են տալիս հետևյալ կերպ վարվել. 60 րոպե ծախսել մթերքի պատրաստման, 20 րոպե՝ վարժությունների կատարման, 15 րոպե՝ մկանները ձգելու, և 5 րոպե՝ որովայնի մկանների վարժությունների վրա:

6. Հնարավորինս նվազեցրեք աղի օգտագործումը:

por17. Շատ մարզիչներ խորհուրդ են տալիս ֆիզիկական վարժությունների շարքին ավելացնել նաև բռնցքամարտի որոշ էլեմենտներ:  Այն հնարավորություն է տալիս արդյունավետ պայքարել ավելորդ քաշի դեմ:

8. Ընդգծեք ձեր մարմնի այն հատվածները, որտեղ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ չկան:

9. Օրվա ընթացքում կերեք մի քանի անգամ՝ քիչ քանակով:

10. Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծիծաղելը նպաստում է որովայնի մկանների լարվելուն: Հաճախ ծիծաղեք, դա ձեզ կօգնի նաև ազատվել որովայնից:

Թարգմանությունը՝ 168.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս